Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԱՅՐԱԿԱՆ ԳԻՐԿ...

-Հիշում եմ, 1989-ին, երբ առաջին անգամ պետք է Արցախ, Հադրութ մեկնեինք, ինչ ապրումներ ունեցան մեր բարեկամները, մեր մայրերը։ Ու մեր մեկնումը նման էր փախուստի։ Փախուստ՝ մեր ծնողների, մեր մայրերի հայացքներից։ Ավտոբուսը դանդաղ շարժվում էր, իմ Սուլթան մայրը, Սեյրան Սարոյանի Օֆիկ մայրը լացելով վազում էին ավտոբուսի հետեւից։ Վազում էին, չէին փորձում մեզ իջեցնել, իրենց մայրական բնազդով արդեն գիտեին, որ գնալու ենք։ Վազում էին լացելով ու օրհնանքի խոսքեր էին հասնում մեզ…

ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ

Քեզ համար կուռքեր չկերտես որեւէ բանի նմանությամբ, որ վերեւում՝ երկնքում է, եւ ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ, չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց:

Այս պատվիրանը զգուշացնում է մեզ հեռու մնալ կռապաշտությունից։ Հարկ է իմանալ, որ կռապաշտությունը լինում է երեք տեսակ։ Նախ՝ Աստծո փոխարեն անմարմիններին պաշտելը եւ երկրպագելը, այսինքն՝ երկնային զորություններին, մարդկանց հոգիներին կամ դիվային ուժերին։ Երկրորդ՝ ոսկյա, արծաթյա, նյութեղեն այլ առարկաների (կուռքերի), նաեւ արեւի, լուսնի, աստղերի, կենդանիների, բնության երեւույթների ու բարիքների պաշտամունքն ու երկրպագությունը։

Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը եւ քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը եւ իրեն հանձնեց Աստծուն։ Խելամտորեն վարվելով՝ Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ սպանվածի եղբորը։ Եվ ընկնելով նրա ոտքերը, իր պարանոցից չվան ու գոտի կախած՝ եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում եւ աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո եւ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի սիրո համար, Ով այդ օրը մեզ համար չարչարանք էր կրել։

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՆԴՈ-ՐՅՈՒ»

Շուրջ 30 տարի է, ինչ Երեւանում գործում է «Սինդո-րյու կարատե» մարտարվեստի դպրոցը: Նրա հիմնադիրն ու ղեկավարը սենսեյ-վարպետ Հենրիկ Շահբազյանն է: Նա նաեւ նկարիչ է, երաժիշտ, բուսաբույժ: Երկար տարիների ընթացքում սենսեյն անցել է ֆիզիկական ու հոգեւոր կատարելության դժվարագույն ուղի եւ ստեղծել մարտարվեստի իր ուղղությունը` հայկական սինդո-րյուի դպրոցը: 2008թ. Հ.Շահբազյանը հրավեր է ստանում մասնակցելու Կիոտոյում անցկացվող մարտարվեստների […]

Անտառից փայտ բերող հայ գյուղացին հանկարծ բացատում հանդիպում է զինված ադրբեջանցիների, որոնք ծառի շվաքին նստել էին հացի։ Նստածները կատակում են, թե որսն իր ոտքով, բեռով-բարձով է եկել, ու ոտքի են կանգնում։ Սակայն ճակատագրի բերումով նրանց մեջ է լինում Անարը։ Անարը ճանաչում է իր համագյուղացուն եւ ընկերներին սաստելով՝ նրան կանչում է հացի.
-Իսկ դու հաց չունե՞ս հետդ,- հարցնում է։ Երբ գյուղացին հացի իր կապոցը դնում է գետնին, Անարը վերցնում է լավաշները, մոտեցնում դեմքին, հոտոտում ու սկսում անձայն լաց լինել։

Օմարի մարտերում 1994թ. հունվարի 19-ին հերոսաբար զոհված Գեւորգ Ղազարյանի գերեզմանաքարը տեղադրելուց մի քանի օր անց ընկերներն այցելեցին Եռաբլուր։ Լուռ էին բոլորը, շիրմաքարից նրանց էր նայում արդեն հասուն, գեղեցիկ դիմագծերով Գեւորգը։ Խնկի բույրը տարածվել էր չորսբոլորը՝ ավելի բորբոքելով անցած օրերի հուշ-ապրումները։ Աղջիկներից մեկը թեթեւակի հենվեց քարին։ Քարը շուռ եկավ ու ասես ճիչ արձակեց։

ՄԵՂՐԻԻ ԱՐԵՎՆ ՈՒ ԲՈՒՅՐԸ

Մեղրիում Վ. Սարգսյանին մոտեցավ մի տատիկ եւ խնդրեց, որ օգնի՝ թոռը ծանր հիվանդ է եւ լավ կլինի, որ բուժումը շարունակվի Երեւանի հոսպիտալում։ Ուշադիր լսելով տատիկին` Վ. Սարգսյանը խորհուրդ տվեց, որ գործերն անպայման ուղարկեն Երեւան, եւ ինքն անձամբ կհանձնարարի եւ կվերահսկի այդ գործը։ Տատը ձեռքը տարավ ծոցը. «Գործերը մոտս են, մատաղ քեզ,- ու ծոցից հանեց թղթով փաթաթված բժշկական փաստաթղթերը։ Վ. Սարգսյանը ժպտաց իր բարի ու անկեղծ ժպիտով ու վերցնելով գործերը՝ նորից հավաստիացրեց. «Անպայման կզբաղվեմ, տատ ջան, մի անհանգստանա»։ «Մեր հույսը դու ես, Վազգեն ջան»,- ասաց տատն ու օրհնանքի բառերով ճամփու դրեց մեքենան։