Հոգևոր-մշակութային
Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում են ապրում Արարատ եւ Արծվիկ Գեւորգյաններն իրենց 5 զավակների հետ։ Հին Բայազետի Կզլ-Դիզա գյուղից նրանց մի ճյուղը եկել-հաստատվել է Աժդահակի ստորոտում գտնվող այս բնակավայրում։ Տարիների հետ գյուղը շենացել է, տարածվել Գավառագետի վտակներից մեկի աջ ու ձախ ափերին։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Հյուրասեր են, կատակասեր։ Սիրով են պատմում իրենց լեռան գագաթի խառնարանի հրաշագեղ լճակից, որտեղ պահպանված են իշխանի տեսակներ, պատմում են լեռան լանջերի խաչքարերից, մատուռից։ Նախնիներից ժառանգել են պատվախնդրություն, հայրենասիրություն։
Երկու տարի առաջ էր` ձմեռնամուտին։ Որոշեցի մեքենայի հովացման համակարգի մեջ ջրի փոխարեն անտիֆրիզ լցնել։ Ջուրը թափեցի, փորձեցի համապատասխան խտության լուծույթ պատրաստել։ Տարողության միջից փողրակով քաշեցի հեղուկը եւ… մի քիչ բերանս լցվեց։ Ու թեեւ ես ընդհանրապես զզվող չեմ` բերանիս մեջ ինչ-որ տտիպ տհաճ քաղցրություն զգացի, բայց բանի տեղ չդրեցի: Շարունակեցի գործս, եւ մի քանի րոպե անց ամբողջ մարմինս պատվեց ալերգիկ ցանով։
Բժշկի դիմեցի։ «Ալերգիա է»,- ասացին եւ հենց հիվանդանոցում ներարկում արեցին, որից, սակայն, ավելի վատացա եւ սկսեցի դողացնել։ Ճիշտն ասած, ասեղից վախենում եմ, դողն էլ` մյուս կողմից։
Դավիթաշեն գյուղի տներից մեկի բակում մի մեծ վրան է խփված։ Դրկից-հարեւանները, գյուղացիները, հարազատներն ու ընտանիքի մտերիմ մարդիկ ծաղիկներով, ծաղկեպսակներով ներս են մտնում Խաչատրյան գերդաստանի այդ օջախը, ցավակցում են հարազատներին, ապա դուրս գալիս խումբ-խումբ հավաքվում են, եւ հիմնական զրույցը ննջեցյալի մասին է: «Ափսոս էր, դեռ ինչքան երազանք ուներ, ոնց էր երազում այն օրվան, երբ հարս պիտի բերի, իր թոռներին գրկի, սիրի»,- ասում է հարազատներից մեկը։
Առաջին իսկ օրերից հայրը, երեք եղբայրներն ու ամուսինը այնտեղ էին։ Հազվադեպ էր տեսնում նրանց. օրեր, ամիսներ սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքերում էին։ Նստում էր լուռ, պատուհանի տակ, ու կողքին հացի կապոցը դրած, հայացքը՝ դիմացի լեռներին՝ անշարժանում էր։ Գնացողներ քիչ կային, որ հացը նրանց հետ ուղարկեր։ Իսկ հետ եկողներն իրենց հետ բերում էին զոհված ընկերներից մեկնումեկին… Արդեն առավոտները սկսում էր գլխացավով։
Այս պատմությունն ինձ պատմել է Արսեն անունով մի տղա, որ ապրում էր կարծեմ նախկին Սևանի շրջանի Ցամաքաբերդ գյուղում։
– Ծնողներս արդեն երեք աղջիկ ունեին եւ նոր երեխայի էին սպասում,- այսպես սկսեց իր պատմությունը նա։ -1962 թվականն էր։ Մայրս հղի էր, եւ հասկանալի պատճառով ծնողներս շատ էին ուզում, որ տղա ծնվի։ Եվ մատաղ են խոստանում Սեւանա վանքին։ Մատաղի օրը մեր ողջ գերդաստանր գալիս Է եկեղեցի։ Հայտնի է, որ խորհրդային տարիներին վանքը, մասնավորապես՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին, թանգարան էր։ Նրանք բարձրանում են եկեղեցի, իրենց ուխտն անելուց հետո իջնում են ներքեւ՝ լճի ափ՝ ճաշակելու մատաղը։ Հայրս որոշում է միսը ընդունված կարգով եփելու փոխարեն խորոված անել։
Երբ 1982թ. էկրաններին ցուցադրվեց «Շաոլինի վանքը» ֆիլմը, այն միանգամից մեծ արձագանք առաջացրեց ոչ միայն արեւելյան մարտարվեստի երկրպագուների, այլեւ հազարավոր մարդկանց մեջ: Բոլորին գերեց այդ վանքի վանականների վարպետությունը, ճկունությունը, ուժը, արժանապատիվ ապրելակերպը, եւ շատերը ցանկացան տիրապետել այդ մարտարվեստին: Ֆիլմին հետեւեցին նրա հաջորդ սերիաները` «Շաոլինի որդիները» եւ «Շաոլինի մարտարվեստները»:
Անմահությունը ուղեկիցն է բոլոր ժամանակների։ Օտարին Դուշման դարձած, մեզ համար այնքան սիրելի Վարդան Ստեփանյանը ապրեց ընդամենը 26 գարուն, սակայն անվախճան է նրա երկնային ճանապարհը, որն ապրողներս չափում ենք, հաշվում տարիներով։ Վարդան Ստեփանյանի քույրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին, երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց ու առաջարկեց մեկ րոպե […]