Հոգևոր-մշակութային
Իվան (Հովհաննես) Աղայանցը ծնվել է 1911 թ. օգոստոսի 28-ին Գանձակում, ուսուցչի ընտանիքում։ Դեռ մանկուց բժշկուհի քույրը եղբոր մեջ սերմանեց հետաքրքրություն լեզուներ սովորելու նկատմամբ, իսկ չեկիստ եղբայրներն ամեն կերպ ձգտում էին իրենց ճանապարհով տանել եղբորը, որը հնարամտորեն ընտրեց ոսկե միջինը՝ չնեղացրեց ո՛չ քրոջը, ո՛չ էլ եղբայրներին…
Նկարչուհի, խեցեգործուհի Լուսինե Մելիքյանի «Նամակ զինվորին» վերտառությամբ կտավը հուզեց ինձ: Նկարում պատկերված է գետնատնակ, որտեղ աթոռից խնամքով կախված է զինվորական համազգեստ, կողքին՝ զինվորական կոշիկներ, ավտոմատ, աթոռի վրա շոկոլադի տուփ կա, նամակ, աղջկա լուսանկար, իսկ զինվորը… չկա: Ես փնտրեցի, գտա կտավի հեղինակին, որ իմանամ, թե որտեղ է զինվորը…
Վերջին հարյուր տարիների ընթացքում Արցախի Հադրութի շրջանը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր օջախներից մեկը։ Հադրութը նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Գետահատ, Հադրուտ, ավելի ուշ է շրջանն անվանակոչվել Հադրութ։ Բառացի նշանակում է երկու գետերի միջև։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը: Վերափոխումը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, այդ իսկ պատճառով տոնվում է մեծ շուքով:
Գտչավանքն իր յուրօրինակ ոճով և առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Գտչավանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից հյուսիս-արևմուտք, Տողասար լեռան լանջին։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որտեղ կային հարյուրավոր հայտնի և գուցե շատ շատերին որոշ չափով անհայտ հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ՝ դրանցից շատերի գոյությունն անգամ վտանգված է, իսկ որոշ հուշարձաններ արդեն իսկ ոչնչացվել են: Երբեմն նույնիսկ եկեղեցիների և այլ հուշարձանների հայկական պատկանելությունը մերժվում է և վերագրվում աղվանականին։