Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

Մութը ծավալվում է ասես ծխի քուլա,
Գալար-գալար իջնում մեծ քաղաքի բեմին
Ու աստղերն են թարթում այդ պերճ բեմի վրա,
Հսկա լուսարձակներ` քո համերգի շեմին

Սահման պահող այդ շենում էր ապրում Գոհար մայրիկը։ Ապրում էր միայնակ։ Երկու աղջիկ ու մեկ տղա ուներ։ Ամուսնու հետ իրենց արդար վաստակով երեքին էլ բարձրագույն կրթություն էին տվել։ Ուսումն ավարտելուց հետո ամուսնացել, մնացել էին Երեւանում։ Ամուսնու մահից հետո տղան, աղջիկները համոզեցին, Երեւան բերեցին, սակայն մի քանի ամիս հետո նորից վերադարձավ հայրենի գյուղ։ Հարսի, փեսաների հասցեին` տրտունջի ոչ մի խոսք, ոչ մի բողոք։

-Ստեփանակերտից գնում էի Հադրութ, որտեղից էլ պետք է հասնեի Տումի,- պատմում է Արմեն Հայրապետյանը։ -Սարուշեն գյուղի մոտ ճանապարհի եզրով քիչ կորացած մի տատիկ էր դանդաղ քայլում` փոքրիկ մի կապոց ձեռքին։ Մեքենան արգելակեցի։

ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Առանց երկմտելու կարող ենք ասել, որ՝ այո՛, փառասիրությունը մեղք է` այն էլ` մահացու, քանի որ զավակն է հպարտության, իսկ հպարտությունը՝ գլուխը բոլոր մեղքերի, որոնք մարդուն տանում են հավիտենական կործանման: Փառասիրությունից ծնվում են փողասիրությունը եւ ցանկասիրությունը: Մեղքի այս երկու ծառերից էլ ճյուղավորվում են սնափառությունը, նախանձը, ատելությունը, բարկությունը, որոնք էլ իրենց հերթին ծնում են անհամար կրքեր: Փառասեր մարդը չի կարող երջանիկ ապրել, որովհետեւ նա անհանգստանում է միայն իր փառքի համար եւ արհամարհում է մյուսներին:

ԿԱՄՔ

– Վաչիկը հին կռվող է,- ասացին,- լա՜վ կռվող է։ Մասնակցել է բոլոր մարտերին։ Եթե վիրավոր ու ապաքինվելիս է եղել (իսկ վիրավորվել է երեք եւ կոնտուզիա է ստացել երկու անգամ), դադարներ են եղել նաեւ ռազմաճակատներում, կամ՝ դիրքային մարտեր։ Ու դեռ լրիվ չապաքինված, գլխավորել է իր դասակը Մարտակերտում՝ Բաշ Գյունեփայայից մինչեւ Ղազանչի, Ճիլոտից՝ Հեռուստաաշտարակ, Աղդամից՝ Ֆիզուլի, Ջաբրայիլից՝ Ժդանով…

ՖՐԱՆՍԻԱՑԻՆ

Նա Մերուժան Վարդանյանն էր. հորս Ռուշան հորեղբոր հինգ տղաներից մեկը։ 1960-ականների սկզբներին Ֆրանսիայից Մերուժանն ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ Գառնի։ Հայրս մեր ազգի ջահելների հետ գնացել էր նրանց դիմավորելու, տուն բերելու, երբ հետ եկավ, մորս ասաց. «…Պատերազմի ժամանակ գերի է ընկել, փախել է համակենտրոնացման ճամբարից, անցել է Ֆրանսիա ու միանալով պարտիզաններին՝ կռվել է Ֆրանսիայի ազատագրության համար։ Հա՛, մի թեւը չկա, այն թողել է Ֆրանսիայի անտառներում…»։ Հետո հայրս ու մայրս պայմանավորվեցին, որ մի օր միասին կգնան ու ավելի մոտիկից կծանոթանան ֆրանսիացիների հետ։

Ամուսնուս՝ Նարվիկ Գեւորգյանի զոհվելուց հետո, ես իմ չորս երեխաների հետ ապրում էի Խծաբերդում,- վերհիշում է Նարվիկի կինը՝ Արեւիկ Բեգլարյանը։ -Ամեն երեկո, երբ մութը գյուղ էր իջնում, Նարվիկի Ռիպա մայրը քայլում էր սենյակի այն անկյունը, որտեղ կախված էր նավթի լամպը։ Լամպը վառելը տևում էր մի ամբողջ հավերժություն։ Լամպի կողքին էր որդու մեծադիր լուսանկարը՝ ժպիտը դեմքին։