Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԹԱՌԱՆ ՏԱՏԸ

Դաշքեսանի շրջանի Խաչակապ բնիկ հայկական գյուղում է գտնվում Սուրբ Թարգմանչաց վանքը, որը, ըստ Հ. Ղանալանյանի, կառուցել է Մ. Մաշտոցը՝ շրջելով եւ լուսավորություն տարածելով Հայաստանով մեկ: Վանքի բակի աղբյուրի կողքի խաչքարին փորագրված է. «Սուրբ խաչս բարեխոս ի տեր Յովանիսի հոգուն ամեն, թվին ՌԾԷ (1608թ.)»։ Ըստ ավանդության, կամենալով հրաշք ցույց տալ ժողովրդին, սուրբ Մաշտոցը գավազանով հարվածում է քարին եւ բխում է այդ աղբյուրը: Եվ սակայն հրաշքը ունի իր շարունակությունը՝ 1989թ. մայիսին խաչակապցի Իսահակ Բաղյանը վտանգելով իր եւ ընտանիքի անդամների կյանքը, վերջինը թողնելով ծննդավայրը, մեծ դժվարությամբ իր հետ Հայաստան է բերում Թարգմանչաց վանքի խաչքարը։

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Տիրոջ առաջին գալուստը շնորհի ու ողորմության համար էր, որը եղավ ծածուկ, հեզությամբ ու խոնարհությամբ, իսկ երկրորդը՝ արդարության ու տանջանքների, որը լինելու է բացահայտ՝ Հոր փառքով, լուսեղեն ամպով, հրեղեն կառքով, չորեքկերպյան աթոռով ու բարկությամբ՝ ըստ այս խոսքի. «Մեր Աստվածը պիտի գա հայտնապես, եւ մեր Աստվածը պիտի չլռի, Նրա առջեւ հուր պիտի բորբոքվի, եւ Նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ» (Սաղմ. Թ 3): Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (տե՛ս Գ Թագ. ԺԹ 12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու եւ վեմեր խորտակելու:

ԵՌԱԲԼՈՒՐ

Լռություն է, հոգեհանգիստ:
Եռաբլուրն է լուռ խոկում:
Մայրամուտի ցոլքերը պաղ
Նշույլ-նշույլ իջնում են վար,
Իջնում ամեն շիրմաքարի,
Եվ բեկբեկուն լույսերը այդ,
Ասես խռով ու վիրավոր
Նահատակված մարտիկների
Հոգիներն են ելել կոչի…

Մթնշաղի գորշ կապույտում
Զորավարի ձայնը խրոխտ
Զորահավաք է կատարում.

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ

Հազար ինն հարյուր իննսուներեք թվականի հոկտեմբերին, մեծն երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 150-ամյակին առիթով, ցանկություն մը կար Ղալաթիո կառամատույցին վրա Տրապիզոնեն եկած շոգենավ մը դիմավորելու։ Սակայն փոխված էին ժամանակներն, ու շատ ջրեր հոսած-գացած էին։ Փոքրիկ, զուլալ առվին դեմն առնելով՝ փոքրիկ Հայրենիք-Ծովակ մը գոյացած Էր, որուն ջրերում կլողար փոքրիկ նավակ մը։
Շուրջբոլորն օվկիան, տարբեր ուղղություններով փչող քամիներ, ահեղագոչ ալիքներու բախյուն, փոթորիկ։ Ինչպե՞ս պիտի առաջանար փոքրիկ նավակը, որտե՞ղ Էր նավահանգիստը։ Նավակը թիավարելու, փարոսը վառ պահելու ինչ ծրագիրներուն վրա կմտմտան մեր մեծապատիվ ազգային ջոջերը…

ՈՐԴՈՒՍ ԵՐԱԶԱՆՔԸ

Էջմիածնի Առատաշեն գյուղում է ծնվել Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Գրիգորյանը։ Գագիկն ընտանիքի առաջնեկն է։ Հայրը՝ Գրիգորը, սերում է Մարտակերտի Չափար գյուղից, Սվետա մայրը՝ Գորիսից։ Ծանոթացել, մտերմացել են Երեւանի պետական համալսարանում ուսանելու տարիներին։ Հետո ընտանիք են կազմել եւ ուսուցչությամբ զբաղվել Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ Գագիկից հետո ծնվեցին Գեղամը եւ Արմենը։ Մանկավարժ ծնողները հատուկ ուշադրություն էին դարձնում […]

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը եւ կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ եւ չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:

ՍԱՆԴՈՒԽՏ ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ԶՈՐԱՎԱՐԸ

Իմ նախնիները գաղթել են Մուշից։ Եղեռնից հետո ոմանք գնացել են Ռուսաստան, ոմանք բնակություն են հաստատել Շիրակի տարբեր բնակավայրերում, իսկ Սարգիս պապս հաստատվել է Արարատի մարզի Շաղափ գյուղում։ Տարիներ հետո նրանք գտան մեկմեկու։ Խոսելով, պատմելով իրենց նախնիների մասին, մերոնք հատկապես առանձին մի ոգեւորությամբ էին տալիս Սանդո անունը։ Սանդոն մեր տոհմի մեծ մայրն է եղել՝ հայրենասեր ու նվիրյալ մի հայուհի։ Նրա խոսքը օրենք է եղել բոլորի համար։ Այսպես է եղել կարգը՝ մի նոր գործ, արարողություն սկսելուց առաջ պետք է Սանդո մայրիկի հետ հաշվի նստեին, նրա կարծիքն իմանային։ Անունը Սանդուխտ է եղել, սակայն ամուսինը Սանդո է ասել, ու այդպես մոռացվել կամ նիրհել է իսկական անունը։