Հոգևոր-մշակութային
-Մայրս անկողնային, մահամերձ վիճակում էր,- պատմում է հոգեբան Գեւորգ Շահինյանը,- ծերացել էր (արդեն ութսունն անց էր) ու հիվանդատես եկած հարեւան-բարեկամներն այդ երեկո գաղտնի «գուշակում» էին, որ մինչեւ արեւածագ հոգին կավանդի։ Գիշերվա կեսին, երբ սենյակը դատարկվեց, ես մնացի ու հայացքս մայրիկիս խորշոմած դեմքին՝ մտորում էի։ Մայրս դժվար կյանք էր ապրել։ Գաղթի ճանապարհին կորցրել էր ծնողներին, հետո որբանոց, որբի ճակատագիր։ Շատ էր կապված որդուս՝ իր ավագ թոռան՝ Արտակի հետ, որի ծառայության ավարտին մեկ ամիս էր մնացել։
-Հակոբ Կամարի գյուղի մոտ ահեղ մարտեր էին,- պատմում է ազատամարտիկ Ջեմման,- մեր տղաները գերբնական ուժով ամեն օր հետ էին մղում թշնամու բազմաթիվ գրոհներ։ Պատրաստվում էինք հակահարձակման։ Ամեն պահի սպասում էինք հրամանի։ Լսվեց գրոհի ազդանշանը։ Հանկարծ այդ պահին ինձ մոտեցավ ղարաբաղցի Գառնիկն ու լուրջ, ամոթխած, շուտասելուկի նման արտասանեց. «Ջեմմա, քե մատաղ, ես քեզ սիրում եմ»։ Մինչ ես կհասցնեի որեւէ բան ասել, նա արդեն միացել էր գրոհի անցած տղաներին։
Ծնողներս՝ Գեյման հայրս ու Շաքարանուշ մայրս աշխարհ բերեցին ինը զավակ՝ հինգ աղջիկ, չորս տղա։ Հայրական պապս ազգակցական կապ է ունեցել ֆիդայապետ Արաբոյի, իսկ մայրական կողմից սերում ենք Զորավար Անդրանիկի՝ Օզանյանների տոհմից։ Ի՜նչ հերոսական, հրաշալի պատմություններ էին մեզ պատմում հերոսների կյանքից, եւ մեր մանկական վառ երեւակայությունը բոցավառվում էր։ Հիմա էլ պահպանվում են իմ 4-5 տարեկան հասակի լուսանկարները՝ ֆիդայական հագուստով, փամփշտակալներով, դաշույնով…
Մենք բոլորս մեղանչում ենք՝ խախտելով տերունական այս պատվիրանը,եւ չենք էլ գիտակցում,թե որքան մեծ հանցանքներ ենք գործում, երբ
ա/ դժբախտության կամ հիվանդության պահերին տրտունջ ենք բարձրացնում Աստծու դեմ՝ հակառակվելով նրա կամքին եւ նախախնամությանը:
բ/ բացահայտ հայտարարում ենք՝ «Աստված չկա»:
գ/ հանդգնում ենք մեղադրել Աստծուն՝ ասելով, թե իբր նա է թույլ տալիս մարդկանց մեղք գործել. երբ մտածում ենք՝ «Ես մեղավոր չեմ, իմ բնավորությունն է այդպիսին, ես այդպիսին եմ ծնվել…», կամ «Եթե լիներ Աստված, ապա թույլ կտա՞ր, որ լինեին պատերազմներ, թալան, սպանություններ, մանուկների կամ երիտասարդների մահ…»:
Պատարագ բառն այլեւայլ իմաստներ ունի. նշանակում է զոհ, նվեր, ընծա եւ այլն։ Իսկ այստեղ նշանակում է Քրիստոսի ինքնազոհաբերությունը մեր փրկության համար։ Քրիստոսն Իրեն հաշտության պատարագ (զոհ) է մատուցում Աստծուն՝ ազատելու մարդկանց չարի կապանքներից։ Սուրբ Սեղանի վրա խորհրդաբար պատարագվում է Քրիստոսը՝ Անմահ Գառը՝ Իր սուրբ Մարմինն ու Արյունը բաշխելով մեզ ի քավություն եւ ի թողություն մեղքերի։
Այս խորհուրդը կատարող քահանան կոչվում է պատարագիչ, ինչպես որ Մկրտության խորհուրդը կատարողը կոչվում է մկրտիչ։
Մոնթեն լուր էր ուղարկել Մաճկալաշեն, որ ջոկատի տղաներով անհապաղ օգնության հասնենք։ Կարմիր շուկայում ծանր մարտեր էին ընթանում։
Որքան հնարավոր էր՝ արագ տեղ հասանք ու միանգամից մտանք մարտի մեջ։ Աջ թեւից, անսպասելի, զորեղ հարված հասցրինք թշնամուն, եւ սկսվեց անկանոն նահանջը, ավելի ճիշտ՝ փախուստը։ Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվել էր, եւ մենք հոգնած, պատերին հենված՝ զրույցի էինք բռնվել, կատակում-ուրախանում էինք, մեզ մոտեցավ Մոնթեն։
Նախնիներս Սասնի Բերմ գյուղից են։ Գաղթից հետո բնակություն ենք հաստատել Թալինի Դավթաշեն գյուղում։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, ես մեկնեցի Արցախ ու զինվորագրվեցի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի կամավորականների ջոկատին։ Հրամանատարը Արմեն Մելքումյանն էր։ Բացի ինձանից բոլորը նույն գյուղի տղաներն էին։ Պատերազմի օրերին գյուղը 28 զոհ տվեց։