Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

1988թ. դեկտեմբեր ամիսն էր։ Ջոկատի տղաներով առաջին անգամ դուրս եկանք սահման։ Հրամանատարը եղբայրս էր՝ Ռոլանդ Քելեշյանը։ Մեր ավագ եղբայրը՝ Ժանը, շտաբի պետն էր, ես՝ տեղակալը։ Պատմական Նախիջեւանի միակ հայաբնակ գյուղը՝ Զնաբերդը, հայաթափվել էր։ Բնակիչները ապաստանել էին Նախիջեւանի սահմանամերձ բնակավայրերում։ (Այժմ այդ գյուղերից մեկը կոչվում է Նոր Զնաբերդ)։ Խաղաղ բնակչությունն ահուսարսափի մեջ էր, որովհետեւ թուրքն անցել էր հարձակման…

ՆՈՐ ՏԱՐԻ ԿԱՄ ԿԱՂԱՆԴ

Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են եւ՛ քրիստոնյաները, եւ՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգեւոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն եւ լինելություն: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին եւ ընծաներ մատուցում։ Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչեւ Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից եւ ավանդվեց հրեաներին:

ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է

Ղալդունց Արմենի եւ կնոջ՝ Սուսաննայի ապրած կյանքը կապված է Խնձորեսկի հետ։ Երկուսն էլ ծնվել են Խնձորեսկի քարանձավ-կացարաններում։ Արմենի ծնողները հարս են ուզել Սուսաննային։ Մեծերի խորհրդով՝ «ճիպոտը կտրել են իրենց ճյուղից»։ Հետո տեղափոխվել են Երեւան, սակայն կապը երբեք չի կտրվել ծննդավայրի հետ։ Երբ մոտենում էին կնոջ ծննդաբերության օրերը, երիտասարդ ամուսինները գնում էին Խնձորեսկ, ասելով. «Մեր երեխաները թող ծնվեն մեր ծննդավայրում»։

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ

Զորակոչի օրերին պատահաբար հանդիպեցի Արա Սմբատյանին, որը վերադարձել էր արտասահմանից եւ ներկայացել զինկոմիսարիատ՝ ծառայության մեկնելու։ 23-ամյա երիտասարդն ապրել է կյանքի իր ոդիսականը։ 15 տարեկան է եղել, երբ ծնողների հետ մեկնել են Հայաստանից։ Ռիտա մայրն այնտեղ մահացել է, քույրը՝ Մարինեն, ամուսնացել, հայրը՝ Յուրան, տեղափոխվել է մեկ այլ երկիր։ Բախտի ու ժամանակի քմահաճույքին մնացած տղան օրվա ապրուստի համար նավերում բեռնակրություն է արել, պլանտացիաներում հավաքել բերքը։

Նախիջեւանի սահմանային հատվածում է այդ աղբյուրը՝ լեռան փեշերին։ Մինչ ազատագրական պայքարը աղբյուրն անուն չուներ. հազարավոր աղբյուրների նման իջնում էր սարերից, գնում թափվում Որոտանը։ Պայքարի առաջին օրերին կոչվեց «Հարս ու փեսայի աղբյուր»։ Այդպես մինչ օրս։

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ

Մակարավանքի բակում նրբահյուս խաչքար-հուշարձանից խնկի բույր էր տարածվել չորսբոլորը։ Խաչքարն ամփոփում է այստեղ հուղարկավորված Հայր Վահանի եւ Աշոտ Մելիքբեկյանի աճյուններից մասունքներ։ Հավաքվել են հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիները։ Աշոտի Շարմաղ մայրը դիմելով ներկաներին՝ ասաց.
-Ես որդուս սահման ճանապարհելիս կապում էի զենքերը, հետը հաց դնում։ Մի անգամ էլ մեկնելուց առաջ, տան շեմից հետ դարձավ ու ինձ հարցրեց.
-Մամ, եթե ինձ մի բան պատահի, դու ի՞նչ կանես։
-Կխելագարվեմ, Աշոտ ջան,- պատասխանեցի։ -Այդպես ասացի, սակայն Աշոտիս մահից հետո անցել են տարիներ, ապրում եմ ու չեմ խելագարվում։

-Այդ օրերին ամուսնուն, հարազատին պատերազմ ուղարկած ամեն մի հայ կին ինձ լավ կհասկանա, կզգա իմ ապրածը,- պատմում է Հովսեփ Տերտերյանի (կոմբատ Հոսոյի) կինը՝ տիկին Մարիամը։ -Որոշ ժամանակ անց, երբ արդեն Գարիկն էլ միացավ հորը, ես ծանր ապրումներից անկողին ընկա։ Փառք Աստծո, անցան այդ օրերը։