Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԾԱԳՈՂ ԵՎ ՄԱՅՐ ՄՏՆՈՂ ԱՐԵՎՆԵՐ Մ.թ.ա. 80թ. հռոմեացի բռնապետ Սուլլան երիտասարդ զորավար Գնեոս Պոմպեոսին արգելում է տոնել Աֆրիկայում տարած հաղթանակը։ -Ոչի՛նչ, ծագող արեւն ավելի շատ երկրպագու ունի, քան մայր մտնողը,- ասում Պոմպեոսը։ ԲԱՌԵՐԸ ԿԱՅՍՐԻ ՍՏՐՈՒԿԸ ՉԵՆ Մի անգամ հռոմեացի քերական Մարկոս Մարցելլուսը (1-ին դար) Տիբերիոս կայսրի խոսքում լեզվական սխալ է մատնանշում։ Իրավաբան Կապիտոնուսը պաշտպանում է […]

Ի՞ՆՉ Է ՊԱՏԿԵՐԱՀԱՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբապատկերները, առաջին հերթին, այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը եւ սրբերին: Այդ սրբապատկերները զարդարում են սուրբ Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի եւ գավթի պատերն ու սյուները:
Սրբապատկերը` որպես քրիստոնեական հոգեւոր մշակույթի եւ գեղարվեստական մտածողության արգասիք, զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց` համապատասխանելով եկեղեցու վարդապետական ու դավանաբանական ձեւակերպումներին: Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության՝ առաջին սրբապատկերներն են Հիսուսի դաստառակը եւ Աստվածամոր պատկերը, որոնք, ի դեպ, ժամանակին պատկանել են Հայ Եկեղեցուն:

ՍՐԲԵՐԸ՝ ԲԱՐԵԽՈՍ

Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը Բարեխոսություն նշանակում է բարեխոսել, միջնորդել մեկի համար։ Մարդկանց համար Աստծո առաջ բարեխոսում են Յիսուս Քրիստոսը եւ սրբերը։ Սրբերի բարեխոսությունն էլ երկու տեսակ է լինում. ննջեցյալ սրբերի բարեխոսությունը եւ կենդանի հավատացյալների բարեխոսությունը։ Պատճառը հետեւյալն է: Եկեղեցին, ինչպես գիտենք, Հիսուս Քրիստոսի վարդապետությունը եւ Ս.Երրորդության դավանանքն ընդունող հավատացյալների ժողովն է, բազմությունը։ Եկեղեցին Քրիստոսի […]

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՒ

Թերևս բազմիցս եք լսել կամ ընթերցել Տերունի այս խոսքը` արտասանված Հրեաստանի անապատում, 40-օրյա ծոմապահությունից հետո: Փրկիչը մկրտվել էր արդեն Հորդանանում և փորձությունից հետո պիտի անցներ իր առաքելությանը` Սատանայի ճիրաններից մարդկության փրկագնմանը: Հիսուս ծոմապահությամբ կրկնել էր Մովսեսի օրինակը, և ապա նրա մեջ արթնացել էր մարդկային տկարությունը: Տերը, որ արարել էր համայն տիեզերքը, այժմ քաղցել էր: Եվ նույն պահին հայտնվում է Հակառակորդը և փորձում Քրիստոսին:
Այդ նույն իրավիճակում բոլորս ենք հայտնվում այս կամ այն կերպ, բայց արդյո՞ք բոլորս ենք կրկնում տիրավանդ խոսքը, թե` միայն հացով չէ, որ ապրում է մարդը, միայն նյութականով չէ, որ ապահովվում է նրա գոյությունը, այլեւ Աստծո կենարար խոսքով:

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ բնույթի՝ աղոթքները լինում են դավանական, փառաբանական, զղջման, ապաշխարության, բարեխոսական: Ըստ նշանակության՝ խնդրանքներ, օրհնություններ, գոհություններ:
Խնդրանքները գործած մեղքերի համար գթության եւ ողորմության աղերս են:
Օրհնություններով եւ գոհություններով խնդությամբ գոհանում ենք մեր երկնավոր Հորից եւ օրհնում Նրան իր բոլոր գործերի համար:
Աղոթքը լինում է անձնական եւ ընդհանրական: Անձնական աղոթքը կարող ենք կատարել ամեն ժամ եւ ամենուրեք, իսկ ընդհանրական աղոթքը` որոշակի ժամերի եւ միայն եկեղեցում, որովհետեւ եկեղեցին ընդհանրական աղոթքների վայրն է:
Անձնական աղոթքով մեր սերն ենք հայտնում Աստծուն, իսկ ընդհանրական աղոթքով մեր պարտքն ենք վերադարձնում նրան:

ՍՈՒՐԲ ԹԱԴԵՈՍ ԵՎ ՍՈՒՐԲ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 4-ին նշում է մեր ժողովրդի առաջին լուսավորիչներ եւ մեր Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ արդեն երկինք պիտի համբարձվեր, իր աշակերտներին պատվիրեց քարոզել Ավետարանը բոլոր ազգերին ու նրանց մկրտել Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով (Մտթ. ԻԸ 19, Մարկ. ԺԶ 15): Տիրավանդ այս պատգամին հնազանդ՝ առաքյալները սփռվեցին աշխարհով մեկ եւ Երկնային Արքայության Ավետարանը սկսեցին քարոզել բոլոր ազգերին՝ լուսավորելով նրանց փրկության ճանապարհի իմացության լույսով: