Հոգևոր-մշակութային
Շահե Տեր-Հարությունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիան: Այժմ մշտապես բնակվում է Հայաստանում, զբաղվում է խեցեգործությամբ: Նրա ստեղծագործությունները տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ այլ երկրներում:
1963 թվականին հաղթելով այն ժամանակ ամենազոր համարվող Միխայիլ Բոտվիննիկին՝ Տիգրան Պետրոսյանը հռչակվում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն:
Մայոր Մկրտիչ Հարությունյանը, կամ ինչպես մարտական ընկերներն էին կոչում՝ Մգրոն, հատուկ նշանակության զորքերի զինծառայող էր: Առանց պաշտպանիչ միջոցների ու դիմակի նրան հազվադեպ էին տեսնում:
Երիտասարդ նկարիչ և քանդակագործ Ռոմեո Մելիքյանը ապրում է իր ծննդավայր Տավուշի մարզի Բերդ քաղաքում, նրա կտավները ցուցադրվում են Հայաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Սերբիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Լիբանանում:
Մայիսի 22-ը Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ, դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Այս տարի հանդիսավորությամբ նշվում է նրա ծննդյան 100-ամյակը: