Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ՈԳԻ, ՀԱՎԱՏ...

Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ այս զրույցը «Հայ զինվոր» հանդեսում տպագրվել է նրա ծննդյան 70-ամյակի առիթով: Այսօր, երբ նա այլևս մեզ հետ չէ, վերահրապարակում ենք գրողի նվիրական հիշողություններն ու մտորումները, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը:

«ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ»

Զրույց արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ

Այս տարի հունիսի 18-ին վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԸ կդառնար 75 տարեկան: Ցավոք, նկարչի ծննդյան տարեդարձը կնշենք առանց նրա ներկայության: Սույն զրույցը հինգ տարվա վաղեմություն ունի: Այդ օրերին պաշտպանության նախարարը Ռուբեն Արուտչյանին պարգևատրել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով:

ԹՇՆԱՄԻՆ

Մեկ ամիս է, ինչ նստած ենք նույն խրամատներում՝ մենք եւ մեր թշնամին։ Մեկ ամիս ձանձրանում ենք։ Հարձակման հրաման չկա ոչ մեր, ոչ էլ նրանց կողմից։ Թշնամու խրամատում հինգ հոգի են։ Առաջին օրը, երբ եկանք առաջավոր գիծ, հրամանատարը մեզ ցույց տվեց դիմացի բլուրն ու ասաց.
-Զգույշ եղեք, տեղի-անտեղի գլուխներդ դուրս չհանեք։

ՈՒՂԵՐՁՆԵՐ ԴԱԴԻՎԱՆՔԻՑ…

Մի խումբ հոգևորականների հետ դեռ անցյալ տարվա մարտ ամսից Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանի հետ մեր այս զրույցը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 5-ին: Պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած Քարվաճառի հայկական հոյակերտ Դադիվանքում ապրող ու արարող մեր հոգևորականների նվիրական այս ծառայության, Սուրբ Ծննդյան խորհրդի և այլ կարևոր թեմաների շուրջ էր մեր զրույցը Դադիվանքի հոգևոր պաշտպանությունն ստանձնած Հայր Սուրբի հետ:

ԱՄԱՆՈՐԻ ՄԵՐ ԳԱԹԱՆ

Ափսոս, որ դուք չեք ճաշակելու իմ մանկության Ամանորի գաթաները, որ թխում էր մայրս, թխում էին գյուղի բոլոր մայրերը` միանման, իրարից համարյա ոչնչով չտարբերվող. այդ գաթաները կտրատված էին թիթեղյա ձեւավոր դանակով, որի պատճառով ունեին ալիքավոր եզրեր, երեսները կարմիր-կարմիր էին` գաթանխշիկով նախշած, խորիզը վանիլի բուրմունքով… Մեզ` փոքրերիս համար Ամանոր առաջին հերթին նշանակում էր հանդիպում` անմոռաց, ջերմ, սպասված…

ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ

Առաջին հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, Դորկ Սահակյանն է. նա 2007 թ. ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ կիսել է աշխարհի ամենահեղինակավոր՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Նոբելյան մրցանակը։