Հոգևոր-մշակութային
Երբ արեգակը մեկնի հուրքի մեջ,
Եվ մայրամուտը վշտահար լողա,
Աստղացոլքերի բույլերում անշեջ
Ընկած տղերքի լույսը ցոլցլա,
Կիջնի կարոտի մի տաք ելևէջ,
Եվ սիրտդ անհուն ցավից կդողա,-
Շշնջա՝ միասին ենք…
«Գերիներն աշխատում են բլոճների նման… Իրոք էլ, այսքան հեռվից նրանք սեւ բլոճների են նման, անկանոն վխտում են աջ ու ձախ, հետո հավաքվում իրար գլխի ու նորից ցրվում,- մտածեց Արուսը, որ հասել էր մարգի ծայրին, շտկել փայտացած մեջքը, քաղհանի ուրագին կռթնած` նայում էր ավտոճանապարհ կառուցող գերիների կողմը։
…Պատերազմը ձգվում է հայի երակներով ու հասնում երկինք: Այնտեղ իրականությունն այլ է, ներկաներն ավելի շատ են, քան բացակաները: Եվ շարքերով լուռ անցնում ես ու աղոթքի պես շշնջում՝ փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք…
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ջանքերով մինչև տարեվերջ լույս կտեսնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի մանրատեղանուններ» գիրքը:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից իրագործում է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» ծրագիրը՝ համագործակցելով ԵՊՀ-ի հետ։ Որոշվել է կրթամրցանակներ շնորհել Մայր բուհում ուսանած ու զոհված տղաների անվամբ և շնորհել այն ուսանողներին, որոնք կհամապատասխանեն միացյալ հանձնախմբի (դեկան, դասախոսներ, փորձագետներ, զոհված տղաների ծնողներ, հարազատներ և այլք) չափորոշիչներին:
Հաճախ ենք լսում, ինքներս էլ մեր հերթին հաստատում, որ բանակ ասելով առաջին հերթին հասկանում ենք զինվոր՝ լավ վարժված, ֆիզիկական գերազանց տվյալներով, կուշտ, հագուստ-կապուստը տեղը, լավ զինված։ Միանգամայն ճիշտ է։ Սակայն նույնքան ճիշտ է, եթե այս միտքը մենք արտահայտենք հրամանատարի դեպքում։ Որովհետեւ ի՞նչ կարող է ասել աշխարհի ամենալավ զինվորը, եթե նրան գործելու, նպատակաուղղելու հնարավորություն տվողը չկա, այսինքն՝ հրամանատարը։