Հոգևոր-մշակութային
«Երեք ընտանիք ունեմ՝ մեկը Հայ Առաքելական Եկեղեցին է, երկրորդը՝ իմ կինն ու զավակներն են, եւ նրանցից ոչ պակաս կարևորն իմ զորամասն է»,- ասում է Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ զինուժի հատուկ նշանակության զորքերի հոգևոր սպասավորը:
Մեր բնօրրանը ունենալով ռազմաքաղաքական մեծ նշանակություն՝ դարեր ի վեր գայթակղության քար է եղել շատ պետությունների համար։ Սակայն դարավոր պատմության ընթացքում թուրքի «ախորժակը» գերազանցել է բոլորին…
Ծիրանափողի մեծագույն վարպետը ավարտեց իր երկրային ուղին: Մարդ–լեգենդ, որը մինչև վերջ մնաց բեմում՝ 78 տարի, ունեցավ ավելի քան 20 հազար համերգ, երեք տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր մրցանակներ: Նրա մեղեդին հնչել է 40 հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում, նրան լսել են աշխարհի բոլոր ծագերում: Ծիրանափողի մեծագույն վարպետը նվագել է մոլորակի ամենաանվանի երաժիշտների հետ, ամենահեղինակավոր համերգասրահներում… Երեք տարի առաջ ես հյուրընկալվեցի Վարպետին նրա բնակարանում:
Արցախ աշխարհի մշակութային մասունքների պահպանման և հանրայնացման խնդիրն այսօր, առավել քան երբևէ, արդիական է ու կարևոր: Վերջին պատերազմից հետո, երբ փորձ է արվում գնահատել Արցախի տարածքներում մինչև պատերազմը եղած մշակութային կոթողների կորստյան մասշտաբները, պատկերն առավել քան անմխիթար է թվում:
Կյանքից հեռացավ հայ մշակույթի ամենավառ դեմքերից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Վերահրապարակելով այս զրույցը՝ մեկ անգամ ևս հիշենք մեծ մտավորականի, ճշմարիտ արվեստագետի ու իսկական հայի անցած ուղին՝ որպես օրինակ ու ուղեցույց, որպես սեփական գործին անմնացորդ նվիրումի, հայրենապաշտության ու ազգասիրության դաս: