Հոգևոր-մշակութային
610 թ. Բյուզանդիայի կայսր հռչակվեց Հերակլիոսը, որը նշանակալից հետք թողեց իր երկրի պատմության մեջ։ Նրան հաջողվեց նախ պարտության մատնել պարսկական բանակին, ապա վերջ տալ այլազան ցեղախմբերի ասպատակություններին, որոնք քայքայում էին երկիրը, ստեղծել կայսրության շրջանների կառավարման բանակաթեմային համակարգ, որն էական դեր խաղաց պետության ամրապնդման գործում։ Այս բոլոր ձեռնարկումներում նրա կողքին եղել են բազմաթիվ հայ գործիչներ, որոնցից առավել երեւելիների անունները մտել են Բյուզանդիայի պատմության մեջ։
…Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչյա՛ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…
Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։
Օրերս Հայաստանի նկարիչների միությունում Սուրբ Վարդանանց և Ղևոնդյանց սրբերի տոների կապակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ նվիրված հայ զինվորին: Ցուցահանդեսում տեղ էին գտել 52 հեղինակների աշխատանքներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ միջոցառումը մեր բանակին աջակցելու նպատակ ուներ: