Հոգևոր-մշակութային
Արցախում պատերազմի մեկնարկից սկսած՝ մեր քաջարի զինվորների կողքին գնդերեցներն են՝ մի ձեռքով խաչ, մյուսով՝ զենք բռնած: Նրանք միշտ զինվորի կողքին են` իրենց խորհուրդներով, աղոթքներով և ընկերական ջերմ սիրով։
Ճանապարհը ձգվում է միայն դեպի առաջնագիծ, ուր տղաները սխրանքներ են հյուսում։ Եկեղեցիների զանգի ղողանջները մարդկանց ականջներում քարացել են։ Պատարագ չկա, բայց Բարձրյալի ներկայությունը միշտ զգում ենք։ Անգամ թռչուններն են լռել, էլ չեն ուտում պատուհանագոգի վրայի չոր հացի փշուրները։
«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին… Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, հարազատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։ Մեր հայրենիքը: