Հոգևոր-մշակութային
Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում շնորհանդես էր: Երկրի մշակութային ու հոգեւոր գործիչները, լրագրողները, մտավորականները հավաքվել էին նշելու մի կարեւոր իրադարձություն՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի արեւելահայերեն նոր թարգմանության լույսընծայումը:
Հայաստանում լույս տեսավ ֆրանսիացի գրող, դերասանուհի Աննի Ռոմանի «Հայաստանցի մեծ մայրիկս» գիրքը՝ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ: Ինչպես նշում է Նոբելյան ակադեմիայի անդամ Հորաս Էնգդալը գրքի նախաբանում, այս գեղարվեստական վավերագրության հիմքում ցեղասպանության ու տեղահանության միջով անցած Սրբուհի մեծ մայրիկի եղերական պատմությունն է՝ ջարդերի ժամանակ, աքսորի ճանապարհին գրված նրա օրագրի ու թոռնուհու՝ Աննիի մանկական վերհուշների տեսքով:
Հարկավոր էր առանց աղմուկի դուրս գալ գրավված դիրքերից, անցնել խաղողի այգիներով, մտնել ջրանցքի մեջ։ Այդ նպատակով ջրանցքի ջուրը մի քանի օր առաջ կտրել էին։ Մութն ընկնելուն պես վաշտն իծաշարուկ շարժվեց խաղողի այգիներով։ Կարգադրված էր չծխել, չխոսել, չհազալ։ Զինվորները չգիտեին, որ այգիներում թուրքերն ականներ էին տեղադրել, չգիտեին, որ պետք է շարժվեն ցամաքած ջրանցքով, մի քանի կիլոմետր խրվեին թուրքերի դիրքերի մեջ։
Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է Ընտանիքի տարի: Սա հայ ընտանիքի դարերով ձևավորված դիմագիծը, բարոյական արժեհամակարգը, ուժն ու գեղեցիկ ավանդույթները պաշտպանելու կոչ է, հայ ընտանիքի շաղախով պետության հիմքերը ամրացնելու հորդոր:
Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում: