Հոգևոր-մշակութային
«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ այս խորագիրն էր կրում օրերս Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը՝ նվիրված Էդուարդ Տեր-Ղազարյանի 95-ամյակին: Այն սերունդների երկխոսություն է, տարիների ընթացքում հասունացած գաղափար, մեծանուն միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել յուրօրինակ արվեստի գաղտնիքները:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նոր նավ ջուրն իջեցնելու առիթով կազմակերպված ժողովրդական զբոսահանդեսի ժամանակ, Հարավային Ֆրանսիայի նավահանգստային փոքրիկ Լա-Սյոտա քաղաքի հրապարակում մենք տեսանք ֆրանսիացի զինվորի բրոնզե մի արձան։
Աշխարհահռչակ կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, մանկավարժ, մեծատաղանդ դիրիժոր: Ելնելով ազգային հարուստ ավանդույթներից՝ նա իր նորարարական արվեստով հարստացրեց 20-րդ դարի երաժշտական գանձարանը:
Ինչ-որ մեկը հաղորդում է Բեռլինից. ռուս զինվորի հսկողությամբ փողոցով քայլում են մեկ դյուժին ցնցոտիավոր գերիներ, որոնք գուցե ժամանել են հեռավոր որեւէ ճամբարից։ Երիտասարդ ռուսը, հավանաբար, նրանց պետք է հասցնի աշխատանքի վայրը։
Ականավոր լեզվաբան, բանասեր, հայագետ Լևոն Մինասյանը գիտության և մշակույթի զինվոր էր, որն իր գիտակցական կյանքը նվիրել էր հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը՝ աշխարհի չորս ծագերից հավաքելով և կորստից փրկելով շուրջ 3000 միջնադարյան հայկական ձեռագրեր (որոնք թվագրվում են 15-16-րդ դարերով), ուսումնասիրելով և վեր հանելով Հին և Նոր Ջուղաների պատմությունը:
Զինվոր կա՝ սահմանին է ծառայում. նրա բազկին՝ ուժ, ոգուն՝ ամրություն, իսկ զինվոր էլ կա՝ իր ժամանակը, Աստծու կողմից իրեն տրված տաղանդն է լիուլի ծառայեցնում Հայրենիքին: Զաքար Քեշիշյան – Կամիլա Երկանյան-Քեշիշյան. նրանց սիրտը «եռանիստ» է. մի կողմում Լիբանանն է` Զաքարի ծննդավայրն ու այժմ արդեն Կամիլայի բնակատեղին ու աշխատավայրը, մյուս կողմում Հայաստանն է, որի հետ բազում մարդկային ու ստեղծագործական կապերով են կապված, երրորդը Արցախ աշխարհն է, որտեղ նրանք հույս են սփռում եւ իրենց ոգու լույսը՝ գունավորելով Շուշիի մշակութային կյանքը: