Հոգևոր-մշակութային
Հայրենի հողը նորից ջերմացավ: Ո՛չ, ռումբեր չեն պայթում, արյուն չի հեղվում: Արևի շողերի ջերմ համբույրից է ջերմացել հողն իմ հայրենի: Այս գարունն էլ նման կլինի իմ կյանքի բոլոր քսան գարուններին՝ խաղա՜ղ, ծաղկառատ:
Գեղարքունիքի մարզը տարածքի մեծությամբ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում: Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը: Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին:
Ահա և ինձ էլ բարերարություն արեցին։ Գրասենյակ ներկայանալու հրավերով բացիկ ստացա ու գնացի։ Գրասենյակում բոլորը շատ սիրալիր էին հետս։ Պաշտոնյան քարտարանից հանեց քարտս ու ասաց՝ «հը՜մ»։ Ես էլ ասացի՝ «հը՜մ»։
Հնագետ Հակոբ Սիմոնյանի աշխատասենյակում նախշազարդ սափորները միանգամից են գրավում ուշադրությունս: Դժվար թե որեւէ իր պատահաբար տեղ գտնի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենի սեղանին:
«Դետք» երաժշտական խումբն ընդամենը երեք տարի առաջ է ստեղծվել՝ 2015թ., բայց արդեն երիտասարդության շրջանում սիրված ու ճանաչված է, երկրպագուների իր մեծ բանակն ունի։ Խմբի բոլոր կատարումներն էլ չափազանց անկեղծ են, հուզական, սրտի հետ խոսող, պարզ ու անմիջական։