Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԿՐԱԿՆԵՐ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ

1916 թվականի այդ ձմեռ Դուէի մոտ գտնվող դիրքերում ու գյուղում ծառայող սակրավորներիցս ոչ ոք անգամ չէր համարձակվում մտածել Ժերմենային սիրահետելու մասին։ Հանքափորի կարճ բաճկոնով ու տղամարդու կապույտ տաբատով այդ առողջ քսանամյա աղջիկը, որ մոր հետ մնացել էր հանքերի լցակույտերում, իր պարզ ուղղամտությամբ տարածության վրա էր պահում ամաչելուց շատ հեռու զինվորներիս։

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ

Երբ դեռ շատ փոքր էի, ամեն տարի մորս եւ քրոջս հետ այցելում էի Հայաստան ու Արցախ: Ընկերներիս հարցերին այսպես էի պատասխանում՝ գնում եմ հարազատներիս տեսակցելու: Հիմա, երբ գալիս եմ Հայաստան, ասում եմ. «Ես տուն եմ գնում»:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿԻՆՈՊՈԵԶԻԱՆ

Հայրս զինվորական էր, նա պատերազմից վերադարձավ վիրավոր ու շատ շուտ մահացավ։ Հինգ տարեկանում զրկվեցի հորից։ Իմ կորուստներն սկսվեցին մանկությունից՝ կորցրի երկու եղբայրներիս, քրոջս…

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Ձեր ցավը տանենք, այս ի~նչ արեցիք,
Խիզախ Արծիվներ հպարտ լեռների,
Ձեր կյանքին մեռնենք, այս ի~նչ արեցիք.
Ձեր հզոր ճախրով, զարկով ամեհի
Մի ամբողջ ցեղի նոր դաս տվեցիք:

ԲԱՐԵՆԲԱՐ

Երթևեկելիս ամրագոտիները կապելու վերաբերյալ օրենքից երեսուն կամ քառասուն տարի անց և դրա վերաբերյալ հանրապետության գործող վարչապետի հիշեցում-հրահանգից տասնհինգ տարի առաջ Երևանի Սարի թաղ բնակավայրում տարածվեց իմ որդու զոհվելու մասին լուրը։

ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ

Քո լույս ճակատը թող երբեք չամպի,
Հայոց բանակի նորաթուխ զինվոր,
Մայրդ, հայացքը հառած քո ճամփին,
Քեզ հետ է, որդի՛ս, Աստծո ամեն օր: