Հոգևոր-մշակութային
Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մարդաշատ էր: Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ-վարող, գրող, լրագրող Գոհար Մարտիկյանն ընթերցողի սեղանին դրեց համանուն մատենաշարի արդեն 11-րդ հատորը:
Տարիներ առաջ Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հնագույն հունական նավ, որը խորտակվել էր մ.թ.ա. 6-րդ դարում: Գիտնականների ուսումնասիրած բազմաթիվ գտածոների մեջ 47 մետաղի կտորներ նման չեն եղել հույների իմացած մյուս մետաղներին:
Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով), համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում:
Հայաստանում էր մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը՝ կոմպոզիտոր, դիրիժոր, միջազգային ամենահեղինակավոր պարգևների, շքանշանների և կոչումների դափնեկիր Քշիշտոֆ Պենդերեցկին՝ «20-րդ դարի Բեթհովենը» (ինչպես նրա մասին այսօր արտահայտվում են երաժշտական աշխարհում):
Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ /ICQUS/ բառի սկզբնատառերը բացվում են այսպես. «Հիսուս Քրիստոս», «Աստծու Որդի», «Փրկիչ»։ Բառը հինգ տառերի ծածկագիր է՝ նման աքրոստիկոսի.
Տեառնընդառաջը քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է: Հայ առաքելական եկեղեցին այս տոնը նշում է ամեն տարի փետրվարի 14-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո: Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է տերունի տոնի սկիզբը: