Հոգևոր-մշակութային
Հեթանոսական շրջանում Նոր տարվա Նավասարդի» տոնը հայերը նշել են Հունձքի տոնի հետ միաժամանակ։ Ըստ Մ. Խորենացու՝ դա կատարվել է հայոց Վաղարշ թագավորի կամոք, իսկ նա գահակալել է առաջին դարում։ Նկատենք, որ սա այն շրջանն է, երբ Նոր տարին դեռեւս լիարժեք չէր ձեւավորվել որպես տոն, եւ նրա առանձին դրսեւորումները կամա-ակամա միաձուլվում էին աշնանային բերքահավաքի «հունձքի» հետ կապված տոնախմբություններին։
Օրերս «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին ազգագրական պարի սիրահարները` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի եւ «Նժդեհ» ազգագրական պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանի անդրանիկ՝ «Ողջու՜յն, տղե՛րք» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար:
Առաջին անգամ լրագրող Անժելա Սահակյանի անունը լսեցի, երբ համացանցում պատահաբար ունկնդրեցի Փարիզի հայկական ռադիոյով հեռարձակվող «Արցախապատում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այն հայոց բանակի մասին էր:
Ընդհանրապես, մեծ բանակի ծավալումը նույնն է, ինչ մի քանի զինվորի դասավորումը, կարեւորը՝ ճիշտ կազմակերպումն է: Ճիշտ այնպես, ինչպես մեծ բանակի կառավարումը նույնն է, ինչ մի քանի մարդունը. դա որոշակի գործողությունների ու պայմանական նշանների համակարգ է:
Աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Նրա հայրը՝ Գեւորգ Գրիգորի Այվազը (հետագայում՝ Կոստանդին Հայվազովսկի), Ղրիմ, Թեոդոսիա տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի հետ եւ նրանց ամուսնությունից ծնվել են երեք դուստրերն ու երկու որդիները՝ Հովհաննեսը եւ Սարգիսը, վերջինս դառնալով կուսակրոն հոգեւորական, հասել է արքեպիսկոպոսի աստիճանի եւ վերանվանվել Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկի։
Դեկտեմբերի 8-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայոց բանակի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուր կապն ապացուցող մի կարևոր միջոցառում. այստեղ տոնական բարձր տրամադրությամբ նշվում էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը: