Հոգևոր-մշակութային
25 տարի առաջ՝ հուլիսի 28-ին, Հոչանց սարի ստորոտում՝ համանուն գյուղի հարավարևմտյան բլրակի մոտ, հայ ազատամարտիկների մի խումբ ընկավ թշնամու ծուղակը, և շատերը (մոտ 20 հոգի) զոհվեցին, այդ թվում՝ մանկավարժ, բանաստեղծուհի Ալվարդ Վարդանյանը, որի անունով է այժմ կոչվում գյուղի հանրակրթական դպրոցը:
Մարիամ Աստվածածնի Վերափոխումը Հայոց եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին մերձակա կիրակի օրը:
Շոգերի սաստկանալուն պես առավել հաճախ ենք լսում օձերի մասին։ Այս սողունները տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արեւադարձային երկրներում:
Հարկ է ընդգծել, որ հայդուկները մեծ դեր են ունեցել նաև զենք տեղափոխելու գործում: Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին Հայ հեղափոխական դաշնակցությունը հանձն առավ ընդհանուր ապստամբության համար ուժերի կազմակերպման գործը: Ընդ որում՝ բուն «էրգրի» մարտական ուժերի ու ռազմամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Սասունը, որտեղ դրա համար կային առավել նպաստավոր պայմաններ:
Ընդհանրապես, գերադասելի է չավերել գրավված տարածքները:
Քեզնից հետո ավերակներ թողնելը` վատագույն ընտրությունն է: Անհամեմատ լավ է շրջապատել հակառակորդի ուժերը, քան ոչնչացնել նրանց, ուստի, իմաստ չունի ջախջախել գունդը, գումարտակը կամ զինվորների փոքրաթիվ ջոկատը:
-Ես հիմա ճուտի աչք որտեղի՞ց ճարեմ:
Մայրս նայում է զարմացած: Փաստորեն, բարձրաձայն եմ ասել: Նա գիտի, որ ես սպասում եմ գրող Վրեժ Սարուխանյանին. միասին գնալու ենք Էջմիածին` 25 տարի առաջ Սասնա Նիչ գյուղից Հայաստան տեղափոխված Սաբրիի տուն, որ տեսնենք Դըրդո մայրիկին: Դըրդո մայրիկը Սասնա Նիչ գյուղում է ապրում, մենակ է ապրում, ամեն առավոտ Սասնա բարբառով աղոթում է ու խաչակնքելիս ոչ թե երկինք է նայում, այլ՝ հողին…
Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դըրդո մայրիկը եւ ընկուզենին» փաստագրական ֆիլմը Եղեռնի ժամանակ գրեթե ամբողջ գերդաստանը կորցրած եւ այժմ Սասնա Նիչ գյուղի իր տանը միայնակ ապրող Դըրդո մայրիկի մասին է: Մեկի, որին աշխարհի ոչ մի ուժ չկարողացավ պոկել արմատից: Նրա ութ զավակներից մեկը Հայաստանում է ապրում, մյուսները Ստամբուլում են: Ինքը իր հողի, իր տան, իր աղոթքի ու իր բարբառի ժամապահն է: