Հոգևոր-մշակութային
ՀՀ ԶՈԻ ավիացիայի վարչության ենթասպաներ Նաիրուհի Նազարյանն ու Լուսարփի Զախարյանն աշխատանքային օրն անցկացնում են միևնույն աշխատասենյակում, երկուսն էլ մեծացել են զինծառայողի ընտանիքում:
«Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը օրերս նախաձեռնել էր «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էր մեր հանրապետության տարբեր մարզերից և Երևանից 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ընտրանին: Կազմակերպիչները վստահություն հայտնեցին, որ այս երիտասարդների ներկայացրած գործերը մեր կերպարվեստի վաղվա դիմագիծն են:
Ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ազատության և անկախության ծանր փորձության օրերին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ թիկունքում հայ կանայք իսկական սխրագործություն գործեցին: Հայ հերոսուհի կանայք թշնամու դեմ կատաղի մարտերում մարտնչեցին որպես օդաչուներ, հրետանավորներ, հրաձիգներ, կապավորներ և բժշկասանիտարական աշխատողներ՝ նպաստելով անարգ թշնամու ուժերի ջախջախմանը:
Ազգամիջյան ատելության ֆոնին այս պատմությունը մի այլ հնչեղություն ունի։ Խոսքը վերաբերում է իմ հայրենի քաղաք Գորիսին ու Խնձորեսկ գյուղին, որտեղ մարդիկ լցված են սարոյանական անսահման բարությամբ ու սիրով, չնայած այն բանին, որ քաղաքն իր սահմանամերձ գյուղերով եղել է անընդհատ հրետակոծության տակ, բայց գորիսեցին չի չարացել…