Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Հոգևոր-մշակութային

ԼԵԶՈՒ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԿ, ԲԵՐԴ

Հայոց լեզուն և խոսքը հայ էթնոսի և ազգի հավաքական գիտակցության արտահայտությունն է, այն մշակվել, հղկվել է հազարամյակների ընթացքում: Հայոց մշակույթը հայերենի հետ անքակտելիորեն կապված է: Առանց լեզվի անհնար է պատկերացնել մշակույթ: Դա է պատճառը, որ մշակույթը հաճախ կոչվում է տվյալ ազգի և ժողովրդի հոգևոր նվաճումը: Լեզուն մշակույթի ոչ միայն կրողն է, նաև նրա հայելին, որտեղ արտացոլվում է ազգի լիարժեք կերպարը:

ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԳԻՐ

Միասնաբար հայցենք Տիրոջ զորակցությունը՝ հայոց բանակի բոլոր սպաների ու զինծառայողների համար։ Ամենակալ Աստծու շնորհները թող բազմապատկեն նրանց ազգանվեր եւ եկեղեցանվեր ծառայությունը, եւ հեշտությամբ հաղթահարվեն բոլոր դժվարությունները ի զորացումն Հայոց հաղթանակած բանակի։ Ամեն։

ՄԵՐ ՈՒԺԻ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից 2016 թ. հայտարարված «Համազգային միասնությունը՝ որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով լրագրողների լավագույն հրապարակումների համահայկական մրցույթում ակնարկի ժանրում «Հայ զինվոր» թերթի լրագրող Գայանե Պողոսյանի՝ ապրիլյան հերոսներին նվիրված ակնարկաշարը ճանաչվել է լավագույնը:

ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Դինքի սպանությունից որոշ ժամանակ անց՝ 2007 թ. փետրվարի 16-ին, Օշին Չիլինգիրը՝ Հրանտ Դինքի մտերիմ ընկերը, հոդված էր հրապարակել, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից սպանված փաստաբան, գրող և պատգամավոր Գրիգոր Զոհրապի հետ: Հոդվածը, որոշ իմաստով, ոչ վաղ անցյալի պատմության վերլուծություն-խրատ է:

ՂԱՆԴԱՀԱՐ

Կայազորի պարետի մոտից դուրս եկա հոգու եւ մտքի ամբողջ կորովս կորցրած. նորից նշավակեցին հանգուցյալին… Լավ էր` սապոգներս չհանեցին, այլապես Պաշկայի մուրազը մեռած տեղն էլ փորում կմնար, քանի որ «ճակատագրի գեղարդը» ճտքիս մեջ էի թաքցրել։ Ուրիշ ոչ մի մաքսանենգ ապրանք:

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ

Վարդանի մասին վկայությունների այս շարքը գրելու համար խորին շնորհակալություն տիկին Զարիկին՝ հերոսի մորը եւ արձակագիր Գագիկ Մախսուդյանին։ Աստված թող օրհնի նրանց։ Ամե՛ն։

ՓՈՔՐԻԿ ՄԱՏՈՒՌ՝ ՄԵԾ ՀԱՎԱՏ

«Հայ զինվոր» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը ամեն օր բազմաթիվ նամակներ է ստանում՝ հասցեագրված հայ զինվորին, որոնց շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՊԲ հարավային ուղղության դիրքապահ Արթուր Հակոբյանի նամակը. «Մարտական դիրքում 18 օրվա ընթացքում փոքրիկ մատուռ ենք կառուցել: