Հոգևոր-մշակութային
Ես պիտի պատմեմ այն մասին, թե ինչպես է ծնվում խաղաղությունը, այսինքն՝ ես պիտի պատմեմ պատերազմի մասին: Որովհետև խաղաղությունը պատերազմից է ծնվում: Ու որպեսզի կյանքը շարունակվի, ընդհատվում են ամենագեղեցիկ, ամենահերոսական, ամենապայծառ կյանքերը: Որպեսզի երազանքներն ապրեն աշխարհում, ամենասքանչելի երազանքները մնում են անկատար:
Ես հոդված էի «կառուցում» այն ժամանակ, երբ համալսարանում ինձ սովորեցնում էին, թե ինչ է «լրագողական պրոդուկտը»: Իմ դասախոսներից մեկը այդպես էլ ասում էր՝ լրագրողական պրոդուկտ, և իր բազմաթիվ գործընկերների հետ միասին սովորեցնում էր ինձ խոսք կառուցել…
Նասիմեն թաղվել էր մոր կողքին՝ անշուք մի վայրում՝ շիա դավանանքի պատկանող աֆղանցիների գերեզմանոցում, որը գտնվում էր նշենիների պուրակի հարեւանությամբ, դեպի ուր ճանապարհվեցի արեւամուտին՝ կինոմեխանիկ Գավրիլայի «ГАЗ-66» շարժական ակումբի մեջ քողարկված, որի ներսում էլ ինքնաբերաբար հիշեցի Վիննիի պատվիրանը, երբ ինձ էր հանձնում «դրախտի բանալիները», որոնց ժամանակը դեռ չէր հասել։
Ասպրամ Ծառուկյանին շատերս ենք ճանաչում, քաջ մի հայուհի, որ պաշտպանության նախարարությունում աշխատելով՝ Արցախյան պատերազմի օրերին եւ այսօր էլ հաճախ է լինում Արցախում եւ բազմաթիվ ոգեկոչ ունեցող հոդվածների ու «Մոնթե» վավերագրական վկայությունների գրքի հեղինակն է։ Այս վկայության ոսկին Ասպրամը պատմեց։
Պողոս առաքյալի հետ այսօր պարզում ենք կյանքի հաղթանակի դրոշը եւ բերկրալից շնորհավորանք փոխանցում միմյանց՝ քրիստոնյաներիս համար ամենանվիրական ու լուսավոր այս տոնի առիթով:
Սիրահարների այգին յուրահատուկ տոնական տեսք ուներ ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, որովհետեւ ծաղիկների, փուչիկների ու գույնզգույն թիթեռների նման ցատկոտող փոքրիկների համայնապատկերը լրացնում էին զինվորական համազգեստով կանայք, որոնց Սիրահարների այգի էր հրավիրել պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչությունը՝ միասին տոնելու Մայրության եւ գեղեցկության տոնը: