Մարզաշխարհ

Անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալից, որ Ատլանտայում նվաճեց հայազգի անվանի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, 20 տարի անց օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը՝ դարձյալ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում:

Օլիմպիական 31-րդ խաղերի արծաթե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թ. մարտի 25-ին Էջմիածնում։ Չորս տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա: Ըմբշամարտով սկսել է զբաղվել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 2006 թ.-ին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող, 2008 – 2009 թթ.-ին՝ աշխարհի պատանեկան առաջնությունների մրցանակակիր:

31-րդ ամառային օլիմպիական խաղերը Հարավային Ամերիկայում անցկացվելիք առաջին օլիմպիական խաղերն են:
2016 թ. օգոստոսի 5-ից 21-ը ավելի քան 11000 մարզիկ ՄՕԿ-ի անդամ 207 երկրներից կմասնակցի խաղերին: Մրցումները կանցկացվեն 28 մարզաձևից, 41 մրցաձևում, ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին:

Օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար Մարականա մարզադաշտում կկայանա 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 205 երկրի շուրջ 10.500 մարզիկներ 16 օր շարունակ կպայքարեն օլիմպիական 306 մեդալների հավաքածուի համար:

Հրանտ Շահինյանը ծնվել է 1923 հուլիսի 30-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ 1951թ.:
ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն 1952թ:
Տարբեր վարժություններում ԽՍՀՄ յոթակի չեմպիոն: