Մարզաշխարհ
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, պոկերի հեղինակ դառնալով «Տրուայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում, «Լիգա-1»-ում իր գոլերի քանակը հասցրել է 102-ի: Դրա համար նրանից պահանջվեց 115 հանդիպում:
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Հրանտ Մելքումյան, Կարեն Գրիգորյան) 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ, վաստակեց 13 միավոր և հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն:
Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության ընդհանուր խնդիրները լուծելու համար դեռեւս 1996 թվականին պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի հրամանով համակարգի ներսում ստեղծվեց ֆիզիկական պատրաստության բաժինը, որը բաղկացած էր ֆիզիկական պատրաստության, սպորտի եւ մարզական աշխատանքների, նյութատեխնիկական բաժանմունքներից եւ գործավարությունից: 2014 թվականի վերահայտավորումից հետո այն վերանվանվեց որպես ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժին: Կազմավորման օրվանից բաժնի ղեկավարումը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իսկ ներկայումս այն ղեկավարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:
Լաս Վեգասում ընթացող Աշխարհի վարկանիշային առաջնությունում հայ դյուցազուն Արթուր Ալեքսանյանը, տպավորիչ գոտեմարտերում հաղթելով ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին, դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ նրան էր սպասում իրանցի տիտղոսավոր ըմբիշ` 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղասեմ Ռեզայիին, որին Արթուրն արդեն մեկ անգամ հաղթել էր նախորդ աշխարհի առաջնությունում: Առաջին իսկ րոպեներից Արթուրն իր ձեռքը վերցրեց մենամարտի ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր եւ տոնեց գեղեցիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի կրկնակի չեմպիոն: