Մարզաշխարհ
Աշխարհի շախմատասերների ուշադրությունը սևեռված է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում այս օրերին ընթացող շախմատային գերմրցաշարին: 77-րդ անգամ անցկացվող «Tata Steel» անվանումը կրող շախմատային այս փառատոնին մասնակցում են աշխարհի 14 ուժեղագույն շախմատիստներ` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), անհատական վարկանիշը 2015 թվականի հունվարի դրությամբ 2862, Ֆաբիանո Կարուանան (Իտալիա)` 2820, Լևոն Արոնյանը` 2797, Անիշ Գիրին (Հոլանդիա)` 2784, Ուեսլի Սոն (ԱՄՆ)` 2762, Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա)` 2754, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` 2734, Դին Լիժենը (Չինաստան)` 2732, Բաադուր Ջոբավան (Վրաստան)` 2727, կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը (Չինաստան)` 2673, Լյուկ Վան Վելին (Հոլանդիա)` 2667 և Իվան Շարիչը (Խորվաթիա)` 2666: Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Լևոն Արոնյանը 4 անգամ հաղթել է Վեյկ Ան Զեեում և նոր հաղթանակի դեպքում կհավասարվի այս փառատոնի ռեկորդակիր հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ընթացքում «Ոսկե գնդակի» մրցանակին արժանացավ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Ի դեպ, անվանի ֆուտբոլիստն այս պատվավոր մրցանակին է արժանանում երրորդ անգամ:
Հավակնորդների եռյակում էին նաև «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր, կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ու Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը:
Տարեվերջյան մարզական միջազգային մրցաշարերից հայ մարզասերների համար ամենից տպավորիչն ու հիշարժանը թերևս Չեխիայի Օստրավա քաղաքում կայացած «Karate Euro Grand Prix-2014» մրցաշարն է, որի ընթացքում գերազանց ելույթներ ունեցան կարատեիստներ Սերյոժա Մակարյանը և ԲԿՄԱ սան Էդգար Մինասյանը:
Օրերս բանակի կենտրոնական մարզական ակումբի սանը իր անձնական մարզչի` ՀՀ կարատեի ազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Արման Մակյանի հետ հյուրընկալվեց «Հայ զինվոր»-ի խմբագրատանը:
Մարզական լրագրողների Հայաստանի ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվել են 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Ուշագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նախապատվությունը տվել են եւ ցուցակում առաջինը նշել գյումրեցի մարզիկի անունը:
Անկախության տոնի նախօրյակին հերթական ուրախ լուրն ստացանք Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից` երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Արսեն Գագիկի Ղազարյանը նվաճեց արծաթե մեդալ:
Օրերս նա հյուրընկալվեց մեր խմբագրությունում:
Առհասարակ ցանկացած երկրի դրոշ բարձրացվում, և երկրի հիմնը հնչեցվում է երկու դեպքում` մեկ երկրի ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, և մեկ էլ, երբ տվյալ երկրի մարզիկը այս կամ այն սպորտաձևից դառնում է հաղթող: Հայոց եռագույնը բարձրացնելու և մեր պետության հիմնը հնչեցնելու հերթական պատմական ու բաղձալի պահը օրերս մեզ պարգևեցին հունահռոմեական ոճի մեր երկու տաղանդավոր ըմբիշներ` Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Ես համոզված եմ, որ դյուցազունների հաղթանակներից հետո հազարավոր մարդիկ աշխարհում, եթե չասեմ միլիոնավոր, մոտեցել քարտեզին ու մեր երկրի տեղն են փնտրել: Իսկ երբ գտել են, վստահ եմ, մնացել են զարմացած, թե ինչպես կարող է այդ փոքրիկ երկիրը համաշխարհային մարզական նման խոշոր ստուգատեսում խաղարկվող ոսկե մեդալների ութ հավաքածուից տիրանալ երկուսին և թիմային հաշվարկով աշխարհի հզորների մեջ գրավել պատվավոր առաջին տեղը:
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը, որ տեղի ունեցավ Բրազիլիայում, հանգուցալուծվեց` մատուցելով բազմաթիվ անակնկալներ: Տիտղոսակիր շատ հավաքականներ, այդ թվում՝ աշխարհի այժմ արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի ընտրանին, Իտալիայի, Անգլիայի և այլ ֆուտբոլային գերտերությունների հավաքականներ բացահայտորեն ձախողվեցին` ժամանակից շուտ լքելով ասպարեզը: