Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մարզաշխարհ

ԳԱՐԻՆՉԱՆ

Ֆուտբոլում սակավաթիվ են այն խաղացողները, որոնք, ի հեճուկս իրենց ֆիզիկական անկատարության, դարձել են առաջին մեծության աստղեր: Նրանցից է Գարինչան: Վաղ տարիքում հիվանդության պատճառով նրա ոտքերը ծռվել էին, և աջ ոտքը 6սմ-ով կարճացել էր:
Գարինչան` Մանուել Ֆրանսիսկո դոս Սանթոսը, ծնվել է 1933թ. Ռիո դե Ժանեյրոյից մոտ 100կմ հեռավորության վրա գտնվող Պաու-Գրանդե գյուղում: Նրա ընտանիքը ծայրահեղ աղքատ էր, և ապագա մեծագույն ֆուտբոլիստը ստիպված էր աշխատել գործարանում` որպես մանող բանվոր: Ինչպես բրազիլացի բոլոր տղաները, Մանուելն էլ վաղ տարիքից է ֆուտբոլ խաղացել:

Բրիտանական կղզիներում մառախուղը սովորական երևույթ է: Սակայն անսովոր էր այն դեպքը, որը կատարվեց շոտլանդական երկու թիմերի մրցախաղի ժամանակ: Մառախուղն այն աստիճան թանձրացավ, որ ֆուտբոլիստները ստիպված փնտրում էին գնդակը, մրցակցի խաղացողներին ու թիմակիցներին: Ինչ-որ պահի մրցավարին թվաց, որ խաղադաշտում ֆուտբոլիստները շատ են: Նա վազեց դեպի պահեստայինների նստարանները և տեսնելով, որ ֆուտբոլիստները այնտեղ չեն` անմիջապես ընդհատեց խաղը: Ինչպես պարզվեց, խաղադաշտում միաժամանակ գտնվում էր 30 ֆուտբոլիստ:

ԵՎՐՈ-1960

Սպորտի պատմության ընթացքում խոշորամասշտաբ մրցաշարեր կազմակերպելու գաղափարները միշտ էլ պատկանել են ֆրանսիացիներին: Այդպես է եղել աշխարհի առաջնության, Եվրոպական չեմպիոնների գավաթի, ժամանակակից օլիմպիական խաղերի, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության դեպքում, որի ստեղծման գաղափարը պատկանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին քարտուղար Անրի Դելոնեին: Պատահական չէ, որ Եվրոպայի առաջնության գավաթը նրա անունն է կրում: Իսկ առաջին առաջնության անցկացումը վստահվեց հենց Ֆրանսիային:

1960թ. Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում կայացած հանդիպման ավարտից հետո երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ և վազեցին դեպի մրցավարը: Վերջինս վախեցած հազիվհազ իրեն գցեց հանդերձարան: Սակայն երկրպագուները կոտրեցին դուռն ու մոտեցան անկյունում վախից կծկված ու դաժան դատաստանի սպասող մրցավարին: Պարզվեց, որ երկրպագուները պարզապես ցանկացել են… շնորհակալություն հայտնել նրան` գերազանց մրցավարության համար:

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Հանդես է եկել արգենտինական «Ուրական», «Ռիվեր Փլեյթ», կոլումբիական «Միլիոնարիոս», իսպանական «Ռեալ» և «Էսպանյոլ» ակումբներում: 1947-1961թթ. Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներում անցկացրել է 39 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (1957 և 1959թթ.): Եվրոպայի Չեմպիոնների հնգակի գավաթակիր (1956-1960թթ.): Այդ մրցաշարում դարձել է 49 գոլի հեղինակ: 1960թ.՝ միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող:

«Բենֆիկայի» մոլի երկրպագու Դավիթ Դե Մատան իր կտակում ժառանգորդներին պարտավորեցրել էր իրեն թաղել սիրելի ակումբի համազգեստով և այն գերեզմանոցում, որտեղից երևում է «Բենֆիկայի» մարզադաշտը: Պարզվեց, որ այդ գերեզմանոցից «Բենֆիկայի» խաղերին հետևում են անտոմս երկրպագուները:

ԹՌՉՈՂ ՀՈԼԱՆԴԱՑԻՆ

Կարելի է ասել, որ Յոհան Կրույֆը «Այաքս» ակումբի հետ կապվեց անմիջապես իր ծննդից հետո: Մանուկ հասակում նա խիստ կարիքի մեջ էր, քանի որ հայրը վաղ էր մահացել: Մայրը աշխատում էր «Այաքսի» լվացքատանը, եւ Յոհանը հաճախ էր դիտում ֆուտբոլիստների մարզումները: Պատահական չէ, որ նա բավականին շուտ սկսեց գնդակով խաղալ: Երբ լրացավ նրա տասներկու տարին, մայրը խնդրեց «Այաքսի» մարզիչ Ռինուս Միխելսին, որ նա որդուն ընդունի ակումբի մարզադպրոց: