Մարզաշխարհ
Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ գրանցեց։ Դավիթը պոկեց 172 կգ, հրեց 205 կգ և երկամարտի 377 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով երեք ոսկե մեդալ առանձին մրցաձևերում և երկամարտում։ Ոսկե մեդալակիր մարզիկը ելույթից հետո հայտարարեց. «Իմ հաղթանակը նվիրում եմ մեր հայ զինվորներին՝ թող միշտ ամո՛ւր լինեն»։
Երևանում վերջերս կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հրաշալի հանդես եկան. 4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ: Արդյունքում՝ Հայաստանը դարձավ առաջնության թիմային հաղթողը:
Օրերս պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքների ժամանակ ԶՈՒ ՊԳՎ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության սպաների, ինչպես նաև զորամիավորման համապատասխան ծառայությունների աջակցությամբ զորամասերում անցկացվեցին մարզական միջոցառումներ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, դանակի նետում, պարանի ձգում, շախմատ ու շաշկի մարզաձևերից:
Հայ շաշիստները վերջին տարիներին թեև բավականին հաջող ելույթներ են ունենում միջազգային հեղինակավոր մրցաշարերում, բայց և այնպես, Հայաստանում շաշկին կարծես ուշադրության լուսանցքից դուրս է մնացել: Երբ իմացա, որ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում շաշկու խմբակ է գործում, մարզիչն էլ շաշկու Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Նշան Ալավերդյանն է, որի սաներն ի դեպ շաշկու աշխարհի և Եվրոպայի առաջնություններում աննախադեպ հաջողություններ են արձանագրել, անկեղծորեն ուրախանալու հետ մեկտեղ, նաև զարմացա. փաստորեն, շաշկին Հայաստանում անտեսված ու մոռացված չէ:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլի թիմը ստեղծվել է 2019 թ. ամռանը ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ։
Օգոստոսի 4-ից 12-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Կադետների 3-րդ համաշխարհային խաղերը: Դրանց կազմակերպիչը՝ Միջազգային ռազմական մարզական խորհուրդը (CISM) 142 անդամ պետություններով, աշխարհի 2-րդ ամենամեծ մարզական կառույցն է (առաջինը միջազգային օլիմպիական կոմիտեն է): Այս կառույցի կարգախոսն է՝ «Ընկերություն սպորտի միջոցով», որի իրականացման լավագույն միջոցը խոշոր մարզական միջոցառումների անցկացումն է. տարբեր պետությունների զինվորականներ համախմբվում են մեկ միջոցառման շուրջ և իրենց ուժերը չափում ոչ թե պատերազմի դաշտում, այլ մարզական մրցահարթակներում: