Մարզաշխարհ
Անկախացումից հետո Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հիմնականում պահպանում էր հին սովորությունը՝ երկրպագուներին հրամցնելով «բարոյական» հաղթանակներ: Սակայն տարիների ընթացքում ֆուտբոլը զարգացավ, ունեցավ կարճատեւ բռնկումների ու երկարատեւ վերելքի շրջաններ:
«Grand Chess Tour»-ի 4-րդ փուլը նշանավորվեց Լեւոն Արոնյանի հաղթահանդեսով». այսպիսի գլխագրերով էր շախմատային համաշխարհային մամուլն ամփոփում Սենթ Լյուիսում օգոստոսի 10-ից 14-ը կայացած արագ ու կայծակնային շախմատի գերմրցաշարի արդյունքները։
Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ապրիլի 13-ին Բաթումի քաղաքում դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը աշխարհի տասը ամենահայտնի հայերի ցանկում նշում է նաեւ Ալեն Պրոստի անունը:
Միջազգային հարթակներում հայազգի մարզիկների տարած հաղթանակները մեր դյուցազունների ուժի, կամքի ու ոգու ցուցադրությունն են աշխարհին: 2018թ.-ը, ինչպես միշտ, հարուստ էր սպորտում հայ մարզիկների գրանցած հաղթանակներով, և ամենահիշարժաններից մեկը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանի գրանցած փայլուն հաղթանակն էր: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ դյուցազնը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն: Նա […]