Մարզաշխարհ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»՝ արժանանալով The Best մրցանակին: Լոնդոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը «Ոսկե գնդակը» Ռոնալդուին հանձնեցին բրազիլացի Ռոնալդոն եւ արգենտինացի Դիեգո Մարադոնան:

Աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն անցկացրեց 5 փայլուն գոտեմարտ՝ տպավորիչ եւ գեղեցիկ հնարքներով զգետնելով իր բոլոր մրցակիցներին, ընդ որում բոլորի նկատմամբ առավելության հասնելով խոշոր հաշվով։

Օգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:
Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:

Արթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց՝ ինքն ամենաուժեղն ու անպարտելին է։ Անբացատրելի ուրախություն է, երբ հայ մարզիկի պատվին աշխարհի առաջնությունում հնչում է Հայաստանի հիմնը, երբ նա բարձրացնում է Հայաստանի եռագույնը։

Երկարատեւ ընդմիջումից հետո շախմատային աշխարհին իր գեղեցիկ խաղով կրկին հիացրեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն Norway Chess գերմրցաշարի հաղթողի կոչումը: