Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԱպրիլի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերի, բանակային զորամիավորումների հրամկազմերի մասնակցությամբ անցկացվել է զինված ուժերի փորձի փոխանակման վերաբերյալ կոնֆերանս, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են ոլորտի կատարելագործմանը նպատակաուղղված կարևորագույն խնդիրներ։ Կոնֆերանսի մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ ու հիմնավորումներ, որոնք հիմք կլինեն առաջավոր փորձի ուսումնասիրման ու փոխանակման հետագա բարելավման համար։

 

Category: News


05/04/2018