Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՆ



ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ երկրի պաշտպանական, ինչպես նաև ատոմային ու տիեզերահրթիռային արդյունաբերության համալիրի արդիականացման հարցերին նվիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ, նկատի առնելով պետության կողմից պետական պաշտպանական պատվերի կատարման նպատակով հատկացվող մեծագումար միջոցներն ու բանակի և ռազմածովային նավատորմի վերազինման ասպարեզում երկրի քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների լայն շրջանակը, այլևս պետք չէ քննարկել բանակի ու ռազմածովային նավատորմի համար արտասահմանյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկները, և յուրաքանչյուր դեպք պետք է ակներև բացառություն ու շեղում լինի ընդհանուր կանոնից:

Փոխվարչապետը հայտարարել է, որ տեխնոլոգիական զարգացմամբ Արևմուտքին հասնելու և անցնելու համար «պետք է ոչ թե ընթանալ տրորված ճանապարհով, այլ գտնել սեփական լուծումներ մեզ համար առաջնահերթ հանդիսացող ասպարեզներում»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


12/01/2012