Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ



Հոմս քաղաքում բողոքի զանգվածային ցույցը ցրելիս արկի պայթյունից զոհվել են «France 2» հեռուստաալիքի թղթակիցն ու մեկ բելգիացի լրագրող: Ընդ որում օտարերկրյա լրագրողների խմբի այցելությունը Հոմս կազմակերպել էր Սիրիայի տեղեկատվության նախարարությունը: Հրետակոծման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է ութ մարդ, իսկ 25-ը վիրավորվել են:

Դեպքի վայր է մեկնել Սիրիայում Ֆրանսիայի դեսպանը, իսկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը, կատարվածի համար մեղադրելով Սիրիայի իշխանություններին, պահանջել է բացահայտել ողբերգության բոլոր հանգամանքները և ապահովել օտարերկրյա լրագրողների անվտանգությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


12/01/2012