Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ



Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում քննարկվում են երկրի ատոմային ներուժի մաս հանդիսացող 4 ատոմային սուզանավերը ռազմածովային ուժերի Ֆասլեյն շոտլանդական բազայից Անգլիա տեղափոխելու բոլոր հնարավոր տարբերակները: Տեղափոխման անհրաժեշտություն կառաջանա, եթե Շոտլանդիան անկախություն հռչակի:

«Vanguard» («Ավանգարդ») դասի սուզանավերի տեղափոխումը զգալի ծախսեր կպահանջի նախևառաջ ատոմային մարտագլխիկների պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստման համար: Մեծ Բրիտանիայում մտադիր են այդ ծախսերը կատարել Շոտլանդիայի հաշվին և մի քանի միլիարդ ֆունտ ստեռլինգի փոխհատուցում պահանջել:

Շոտլանդիայում անկախության հռչակման մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2014թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


16/01/2012