ԿՀՎ-Ն ՄԱՍՆԱԿԻ՟Ց Է ԻՐԱՆՑԻ ԱՏՈՄԱԳԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Թեհրանի տեխնիկական համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը ԿՀՎ-ի մասնակցությունը ապացուցող տեղեկություններ ունեն: Նրանք նշել են, որ սպանությունը պլանավորվել և կատարվել է ԿՀՎ գործակալների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ:
Բոլոր փաստաթղթերը իրանական կողմը փոխանցել է Շվեյցարիայի դեսպանատուն, որը ներկայացնում է ամերիկյան կողմի շահերը Իրանում: Նույն տվյալները հաղորդվել են նաև բրիտանական կառավարությանը:
Իրանցի գիտնականը, որ ատոմային օբյեկտում կարևոր աշխատանքներ էր համակարգում, սպանվել է հունվարի 11-ին: Նրա մեքենան պայթեցվել է մոտոցիկլետով անհայտ տղամարդու տեղադրած ռումբի միջոցով:
Իրանի բողոքից հետո գիտնականի սպանությունը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` նշելով, որ ցանկացած սպանություն անընդունելի է:
Նշենք, որ սա իրանցի ատոմագետ գիտնականի սպանության առաջին դեպքը չէ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական