ԱՄԱՆՈՐՅԱ ԵՐԵԿՈ «ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆԸ»
Դեկտեմբերի 31-ին ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների զարգացման և աջակցության «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը Հայաստանում կազմակերպել էր ամանորյա երեկո «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի զինվորների համար: Վերջիններիս նվերներով այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Կենտրոնում իսկական ընտանեկան մթնոլորտ էր, քանի որ շատերը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, նախընտրում են Ամանորն անցկացնել իրենց բուժվող եղբայրների և ընկերների շրջապատում: