ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ
Եվրամիության Իրանի նկատմամբ ձեռնարկելիք միջոցները կհստակեցվեն հունվարի 23-ին` եվրոպական երկրների արտգործնախարարների ու արտաքին քաղաքականության գծով Եվրամիության կոմիսար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ գումարվելիք հանդիպման ընթացքում:
Եվրամիության ներկայացուցիչները չեն բացառում, որ պատժամիջոցների խստացման շրջանակներում արգելք կսահմանվի իրանական նավթի գնման նկատմամբ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան