Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՇԿՈՒ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 31-ԱՄՅԱԿԻՆ



ՇԱՇԿՈՒ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 31-ԱՄՅԱԿԻՆԵրևանում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած շաշկու մրցաշար (64 վն. կայծակնային 3+2)` նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին։

Նման ուժեղ կազմով մրցաշար վերջին 20 տարիների ընթացքում չէր անցկացվել. սպորտի վարպետներ, վարպետության թեկնածուներ, Հայաստանի վեց չեմպիոն, Հայաստանի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի պատանիների Մ-27 տարեկանների չեմպիոն Սամվել Ազիբեկյանը, պատանիների Աշխարհի բրոնզե մեդալակիր, ԻԴՖ վարպետ Ռաֆայել Օրդյանը։ Մրցմանը մասնակցում էր նաև ամերիկաբնակ մեր հայրենակից Արմեն Եսայանը, որ աչքի ընկավ գեղեցիկ խաղով և տեղ գրավեց լավագույն տասնյակում (8-րդ տեղ):

Ինչպես նախօրոք կանխատեսվում էր, մրցաշարն անցավ թեժ, լարված և անզիջում պայքարում, 24 հանդիպում ավարտվեց ոչ-ոքի հաշվով, որը ռեկորդային արդյունք էր։

Վերջին տուրի խաղերից հետո միայն հայտնի դարձան մրցանակակիրները։

Այսպիսով, 7 տուրից հետո միանձնյա հաղթող դարձավ (առանց պարտության) Հայաստանի և Գերմանիայի չեմպիոն, ԻԴՖ վարպետ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավեց Մարատ Ղուլյանը, 3-րդ տեղը՝ Կամո Ղուկասյանը:

Խորագիր՝ #05 (1470) 08.02.2023 - 14.02.2023, Բանակ և հասարակություն


09/02/2023