ԻՐԱՆԸ ՀԱՐՁԱԿՈ՟ՒՄ Է ԾՐԱԳՐՈՒՄ
Թուրքական «Զաման» թերթի պնդմամբ, երկրի հետախուզությունը նախազգուշացրել է ոստիկանությանը, որ Իրանը Թուրքիայի ողջ տարածքում հարձակումներ է նախապատրաստում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Թերթի պնդմամբ, հարձակումներն իրականացվելու են Իրանի հեղափոխական գվարդիայի ստորաբաժանումներից մեկը հանդիսացող «Ալ-Քուդս» կիսառազմականացված կազմակերպության միջոցով, և որ չի բացառվում հարձակումներին «Հզբոլլահ» կազմակերպության գրոհայինների մասնակցությունը:
Միաժամանակ, երեկ Բաղդադում նռնականետներից կրակ է բացվել Թուրքիայի դեսպանատան վրա: Արձակվել է երեք կրակոց, որոնցից մեկը դիպել է դեսպանատան պատին, իսկ երկուսը պայթել են դիվանագիտական ներկայացուցչության մերձակայքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական