ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նա այստեղ է եկել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի ու գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի ուղեկցությամբ և այցելել է կենտրոնական հրամանատարական կետ: Լսելով գլխավոր վարչության նորանշանակ ղեկավար, գեներալ-մայոր Իգոր Սերգունի ելույթը, Դմիտրի Մեդվեդևն իր հերթին հայտարարել է, որ ներկայումս ՌԴ գլխավոր հետախուզական վարչության առաջնահերթ խնդիրը միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է և որ առավել քան անհրաժեշտ է նախապես բացահայտել ահաբեկչական խմբավորումներին զենքի ու գումարների տրամադրման ուղիները և կանխել նրանց ծրագրերի իրականացումը՝ հարկ եղած դեպքում տեղեկատվություն տրամադրելով նաև գործընկեր պետությունների հետախուզական ծառայություններին, քանի որ ահաբեկչության դեմ պայքարն այսօր կրում է գլոբալ բնույթ:
Խորագիր՝ Նորություններ