ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆՈՐ ԶՐԱՀԱՊԱՏ ԱՄԵՆԱԳՆԱՑ
Ներկայումս ընթանում են ՌԴ «Ռազմաինժեներական կենտրոն» ընկերության մշակած նոր` «Волк» անվանումը կրող բազմանպատակային զրահապատ ամենագնաց ավտոմեքենայի փորձարկումները, որոնք, ըստ ամենայնի, 2014-ից կփոխարինեն զրահապատ «Тигр»-երին:
Նոր զրահապատն ունի «Euro-4», իսկ հեռանկարում «Euro-5» չափանիշներին համապատասխանող 190 կամ 24-300 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ և պաշտպանվածության վեցերորդ աստիճան, ինչն ապահովում է անձնակազմի կյանքի անվտանգությունը մեքենայի վրա հրաձգային զենքի հիմնական տեսակներից բացված կրակի պայմաններում և բացառում է հրետանային արկի կամ ականի պայթյունի դեպքում բեկորների ներթափանցումը սրահ: Իսկ այժմ բանակի կողմից գնվող «Тигр»-երն ունեն պաշտպանվածության ընդամենը երրորդ աստիճան:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական