Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ՈՒ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎ



ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ՈՒ ՀԱՆԴԵՐՁԱՆՔՈՎԶինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակում վերանայվում են նաև անձնակազմի համազգեստն ու հանդերձանքի պարագաները։ Կփոխվեն հանդերձանքի բոլոր տեսակները՝ դաշտային, ամենօրյա, կուրսանտական, զորահանդեսային և այլն։

Զինվորական ծառայության տարիների փորձը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր զորատեսակին  եւ ստորաբաժանմանը համապատասխան համազգեստի նախընտրելի տարբերակներն արդեն իսկ կան: Դրանք հիմնականում պայմանավորված են ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ կիրառելիությամբ, մասնավորապես՝ գունաքողարկման, հարմարավետության, տարբեր կլիմայական պայմանների և այլ առանձնահատկությունների հետ։

Նախատեսվում են նաև համազգեստի բաղադրիչները՝ ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները դարձնել առավել ազգային, որոնցում կգերակշռեն պատմական ու հայկական խորհրդանիշները։

Որակական շեշտակի փոփոխության կենթարկվեն հատկապես զինվորական ճտքավոր կոշիկները։

Զինված ուժերի թիկունքի պետը վստահեցնում է, որ 2024-ին հայկական բանակը աշխարհին կներկայանա նոր համազգեստով ու հանդերձանքով։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Ազգային բանակ


03/03/2023