12.000 ԶԻՆՎՈՐ ԱՓ Է ԻՋԵԼ ԼԻԲԻԱՅՈՒՄ
Իրանի հեռուստատեսությունը հայտարարել է, որ ամերիկյան 12.000-անոց մի զորախումբ ափ է իջել Լիբիայի խոշորագույն նավթային տերմինալ հանդիսացող Մարս-էլ-Բրեգա քաղաքում: Համաձայն պաշտոնական մեկնաբանության, զորախմբի ափհանման նպատակն է տարածաշրջանում կայունության պահպանումն ու բնակչության պաշտպանությունը:
Մարս-էլ-Բրեգան Քադաֆիի վարրչակարգի վերահսկողությունից դուրս եկած առաջին քաղաքներից էր: 2011 թվականի օգոստոսին ապստամբներն այն գրավեցին մեկշաբաթյա գրոհից հետո:
Խորագիր՝ Նորություններ