Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԵՐՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ



«Թալիբան» շարժումը հրապարակել է երկուսուկես րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում պատկերված է 2011 թվականի վերջին Թանկ քաղաքի մոտ թալիբներին գերի ընկած պակիստանյան բանակի 15 զինծառայողի գնդակահարությունը: Տեսանյութում պարզ լսվում է, թե ինչպես է իսլամ գրոհայինների հրամանատարն աչքերը և ձեռքերը կապած զինվորներին գնդակահարելու հրամանը տալուց առաջ հայտարարում, որ սա 12 սպանված թալիբների վրեժն է:

Բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տեսանյութում իսկապես պատկերված են պակիստանցի զինծառայողներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


23/01/2012