Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԳԻՊՏՈՍԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ



«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկել Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսում իշխանության եկած զինվորական խորհրդի գործունեությունը, նշելով, որ հեղափոխությունից հետո զինվորական տրիբունալի առջև է կանգնել ավելի քան 12.000 մարդ, ինչն անհամեմատ գերազանցում է Մուբարաքի իշխանավարման ողջ ընթացքում զինվորական տրիբունալների կողմից դատապարտված անձանց թիվը:

Միաժամանակ, Եգիպտոսի զինվորական խորհուրդը նախօրեին ներում էր շնորհել շուրջ երկու հազար քաղբանտարկյալի:
Իր հերթին «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման ղեկավարությունը անհամաձայնել է երկրում «երկրորդ հեղափոխություն» սկսելու վերաբերյալ Եգիպտոսի արմատական երիտասարդական կուսակցությունների կոչին, հայտարարելով, որ այնտեղ նույնպես սովորական մահկանացուներ են, որոնք սխալվելու իրավունք ունեն, սակայն հստակ նշել է, որ ժողովրդի դեմ հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք պատասխան է տալու դատարանի առջև:

Խորագիր՝ Նորություններ


23/01/2012