ԲՈՍՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԱՆՏԻՑ ՓԱԽԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Բոսնիա-Հերցոգովինայի արևելքում գտնվող հայրենի Ֆոչա քաղաքում ձերբակալվել է Հարավսլավական պատերազմի հանցագործ Ռադովան Ստանկովիչը, որի գործն 2005 թվականին նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը առաջինն էր հանձնել ազգային դատարանի իրավասությանը: Ռադովան Ստանկովիչը, որ իր պատիժն էր կրում բոսնիական Ֆոչա քաղաքը սերբական զորքերի գրավելուց հետո բոսնացի մահմեդականների հետապնդման ու մահմեդական կանանց անարգելու և ստրկության մատնելու համար, 2007 թվականին բանտից ատամնաբուժական կլինիկա տեղափոխվելիս կարողացել էր փախչել:
Խորագիր՝ Նորություններ