ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՈՉՆՉԱՑՎԻ 1,5 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՌԴ ինժեներական զորքերի կողմից ժամկետանց նույնքան զինամթերք էլ ոչնչացվել էր 2011 թվականին, ինչի նպատակով ինժեներական զորքերի ուսումնական կենտրոններում և ռազմական ինստիտուտներում վերապատրաստման դասընթացներ էր անցել շուրջ 600 մասնագետ, իսկ այս աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավել էր 1700 զինծառայող:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել էր, որ յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է ոչնչացնել մինչև երկու միլիոն տոննա ժամկետանց զինամթերք, այնինչ արդյունաբերական հզորությունների հնարավորությունները չեն գերազանցում 300.000-ը, և պաշտպանության նախարարությունը ստիպված է ոչնչացման աշխատանքներում ներգրավել նաև զինծառայողներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական