Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸ



ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԴՅՈՒՑԱԶՈՒՆԸՌազմական համալսարանում օրը սկսվեց մարզական բարձր տրամադրությամբ։ Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պատրաստվում է իր համաշխարհային ռեկորդների շարքը համալրել ևս մեկով։

Բոլորովին վերջերս Յուրին նաև այլ մարզական ռեկորդ է գրանցել։ Նա ճկույթով 20 մետր քաշել է 65 տոննա կշռող Երևանի մետրոպոլիտենի վագոնները։ Դրանից առաջ էլ ատամներով մի քանի մետր քաշել էր իրար ամրակցած հրշեջ մեքենաների շարասյունը։

Շարքային Սաքունցի հեղինակած երկու տասնյակից ավելի մարզական ռեկորդները մինչ օրս անգերազանցելի են:

-Երբեմն դժվարանում եմ հիշել ռեկորդներիս հերթականությունը,- անկեղծանում է հայոց բանակի դյուցազունը:

Եվ այսպես՝ զինվորականների ու կուրսանտների  ոգևորող կոչերով տրվեց մարզական նոր ռեկորդի մեկնարկը։ Ատամներով բռնած ճոպանով Յուրին տեղաշարժեց զրահափոխադրիչը, որի քարշակին դրված էր հետևակի մարտական մեքենա՝ ընդհանուր 40 տոնա ծանրությունը: Ընդ որում՝ նախապես ծրագրված 3 մետրի փոխարեն Սաքունցը զրահափոխադրիչը քաշեց 10 մետր։

Սաքունցը այսքանով չի պատրաստվում եզրափակել իր համաշխարհային ռեկորդների շարքը։ Եվս մեկ նպատակ ունի, որը շատ շուտով կփորձի կյանքի կոչել։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Ազգային բանակ


06/04/2023