ՌԴ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌ
Սկզբնապես նրանք կտեղադրվեն «МиГ-31БМ» կործանիչ-կալանիչ ինքնաթիռների, իսկ հեռանկարում՝ 5-րդ սերնդի օդային հարձակողական միջոցների վրա: Նոր հրթիռը, որն ունի ներֆյուզելաժային տեղադրություն (գտնվելու է ինքնաթիռի ներսում), օդային մարտում էապես կմեծացնի ՌԴ ռազմաօդային ավիացիայի մարտական ներուժը և մեծապես կընդլայնի նրա մարտական կիրառման որակների ու հնարավորությունների շրջանակը: Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:
Նոր հրթիռը մշակվում է «Մարտվարական հրթիռային սպառազինություն կորպորացիայում», որի արտադրանքի պատվերներն առաջիկա տարիներին կավելանան 7-10 անգամ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական